Ծանրորդ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ
ՍՊՈՐՏՀայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները շարունակում են մրցելույթներն աշխարհի առաջնությունում:
Այսօր մեր մարզիկներից 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը հրում վարժությունում բարձրացրեց 158 կգ և գրավեց 3-րդ տեղն՝ արժանանալով բրոնզե մեդալի: Երկամարտի 281 կգ արդյունքով Մկրտչյանը միայն 5-րդն է:
Ավելի վաղ 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 128, իսկ հրումում` 147 կգ: Երկամարտի 275 կգ արդյունքով նա դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: