Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ․ ՏԱՍՍ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն երկուշաբթի օրը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված Ֆրանսիայի Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգեւատրելու հետ, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Դեսպանին ասվել է, որ Թուրքիան չի ընդունում և խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Սենատում «Ժողովրդական պաշտպանության ուժերի» (սիրիական քրդական կազմավորում - խմբ․) անդամների պարգևատրումը, որը ահաբեկչական կազմակերպության սիրիական մասնաճյուղն է: Մեր երկրի ու սիրիացիների հետ կապված անջատողական և ապակայունացնող գործողությունները ներկայացվել են դեսպանի ուշադրությանը»,- ասել է աղբյուրը։