Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Եվ ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու, որ նման վիճակ է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե չիմանայիր, որ դա կառավարության նիստն է ու ձայնից գլխի չընկնեիր, որ Նիկոլ Փաշինյանն է խոսում, կարելի էր կարծել, թե ընդդիմադիր գործիչներից կամ պարզապես նրան քննադատողներից մեկն է ելույթ ունենում: Բայց ուրի՛շը չէր, ի՛նքն էր: Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում բողոքների պարկը բացել և բողոքում ու բողոքում էր... Ալիևից: Ասում էր, թե Ալիևը խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խախտում է 22 թվի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը, այս է խախտում, այն է խախտում, Ղարաբաղում էթնիկ զտում է ուզում անել, սպառնում է... Լո՞ւրջ:

Չէ, բայց Նիկոլ Փաշինյանը լուրջլուրջ էր խոսում այդ ամենի մասին, իսկապես էլ բողոքում էր: Դրանից կարելի է ենթադրել, որ նա կա՛մ բացարձակ դյուրահավատությամբ իսկապես էլ կարծել է, որ եթե թշնամու առաջ խոնարհվի ու, օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության նման մի խարանող խայտառակություն ստորագրի, ապա իրեն հանգիստ կթողնեն՝ թողնելով նաև մինչև 2050 թվականը անձամբ կամ ժառանգաբար կրել «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտը, կա՛մ հայտնի տաքսիստի պատմության նման նոր է իմացել Ադրբեջանի ու Ալիևի հանցագործ, ագրեսոր ու ահաբեկչական մտադրությունների մասին, կամ...

Ու հիմա, տեսեք-տեսեք, սրտնեղում է, որ թշնամին չի բավարարվում Նիկոլ Փաշինյանի՝ արդեն տվածներով ու նորանոր բաներ է ուզում, պահանջներ առաջ քաշում, սպառնում: Նիկոլ Փաշինյանը չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում, որ թշնամու նման պահվածքի ամենից առաջին մեղավորն ու պատճառը ինքն է, այն իմաստով, որ պատերազմում իր պարտվելուց հետո գերադասեց ոչ թե մարդավարի վերջ դնել իր պաշտոնավարմանն ու ընդհանրապես քաղաքական գոյությանը, այլ ամեն գնով կառչեց իշխանությունից: Գուցե նրան ինչ-որ մեկը հուշի՞, որ ինքն արդեն ոտքով-գլխով մտել է պատմության մեջ: Թե՞ հայոց պատմության մեջ ինչ սև ու արնածոր, ցավոք՝ անջնջելի հետքեր է թողել, դեռ մի կողմ:

Համաշխարհային պատմության մեջ էլ է մտել, որպես գրեթե եզակի օրինակ, թե ինչպես կարելի է երկիրն ու ժողովրդին մատնել աղետի, պարտվել պատերազմում ու... ոչ միայն ոչ մի պատասխանատվության չենթարկվել, այլև վերընտրվել կամ ինքնավերարտադրվել որպես իշխանություն: Դա դեռ իր հերթին: Պարզորոշ նկատելի է, որ, օրինակ՝ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանից անթաքույց պահանջում է արագացնել իր տված ինչ-ինչ խոստումների իրականացումը: Ի վերջո, ԱՄՆ Պետդեպարտամենտում կամ Եվրամիությունում քպական պատգամավորների խելքի մարդիկ չեն, որ հենց այնպես նման կոչեր անեն՝ քայլերն արագացնելու վերաբերյալ: Ասում են՝ խոսք ես տվել, արա՛: Այսինքն, այդ կողմից էլ է սպառվում «խաղեր տալու», «ժամանակ ձգելու» ռեսուրսը: Մյուս կողմից՝ պարբերաբար զանազան «մուննաթներ» են նետվում շրջանառության մեջ, որոնք հասցեագրված են արտաքին «խաղացողներին»:

Մարդիկ կան՝ լրջորեն մուննաթ են գալիս, օրինակ՝ Ֆրանսիայի վրա, Ռուսաստանի, տո՝ ԱՄՆ-ի վրա էլ: Լուրջլուրջ ասում են՝ այս են ուզում անել, այն են ուզում անել, ու՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ անի...»: Կներեք, բայց այս պրիմիտիվիզմն արդեն ոչ միայն ձանձրացնում, այլև ուղղակի վանում է: Ի՞նչ պիտի անեն օտարները, եթե մենք մեր խնդիրները չենք լուծում: Ինչպե՞ս կարելի է մտածել անգամ, որ պարտության մատնված ղեկավարը կարող է ինչ-որ բան շտկել կամ նորից ու նորից տանուլ չտալ: Ո՞րն է, էլի, նման պատրանքներ ունենալու գոնե մանանեխահատիկ հենքը: Թե որոնք կամ ինչպիսին են դրա հետևանքները, համատեսանելի է: Բայց ո՞րն է նշված հենքը: Ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ, օրինակ՝ Ֆրանսիան կամ Ռուսաստանը, բնականաբար, գործում են իրենց շահերից ելնելով: Ի՞նչ է, նրանցից ո՞ր մեկի համար է մեծ խնդիր, իրենց շահերից ելնելով, ինչ-ինչ պայմանավորվածություններ ունենալ նույն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ:

Դա՝ դեռ մի կողմ: Ինչո՞ւ պիտի նրանցից որևէ մեկը հայերից ավելի առաքելական լինի: Ինչո՞ւ պիտի նրանք Հայաստանի իշխանություն ներկայացողներից ավելի շահագրգիռ լինեն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանելու հարցում: Տեսեք (և սա արժե՛ հիշեցնել), նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից հետո նույն Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրները, ասենք՝ նույն Արևմուտքը, հայտարարություններում խոսում էին «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի» և նրա կարգավորված չլինելու, կարգավորման մոտեցումներում ինքնորոշման իրավունքի իրացման լինելու մասին: Նկատենք, նույնիսկ վերջերս Գերմանիայի կանցլերը դրա մասին շեշտեց: Հիմա դրանից ավել էլ ի՞նչ պիտի անեին օտարները, եթե Հայաստանի իշխանություն ներկայացող Նիկոլ Փաշինյանը և առհասարակ նրա քպական թիմը շարունակ այն են ասում, թե՝ «Արցախը Ադրբեջան է, և՝ վերջ»:

Նրանք անգամ վախենում են Արցախ բառը գործածելուց: Անգամ Արցախի շրջափակման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարությունն են մերժում՝ պատճառաբանելով, թե նման իրավիճակում պետք չէ կոշտ արտահայտություններ անել, այս, այն: Լավ, ո՞վ պիտի ինչ-որ բան անի Հայաստանի համար, եթե Հայաստանի իշխանություն ներկայացողն է խոսում «Ալմա Աթայի հռչակագրից», ըստ որում՝ ոչ մի կերպ չի խոսում այն մասին, որ այդ հռչակագրին Հայաստանը ժամանակին միացել է հենց

Արցախի մասով օրենքի ուժով ամրագրված վերապահումներով: Խոսում են մի բանից, ինչը անգամ թշնամին այդքան տարիների ընթացքում չի էլ հիշատակել՝ շատ լավ հասկանալով, որ հիշյալ վերապահումները խոսելու տեղ չեն թողնում: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը, հիմա բողոքի տոպրակները բացելու փոխարեն, ավելի լավ է սկսի գիտակցել, թե ինքն անձամբ ինչ «բողկեր» է լցրել այդ չարաբաստիկ տոպրակների մեջ: Ումի՞ց է նա բողոքում, երբ ինքը նման իրավիճակի ձևավորման հիմնական պատասխանատուն է: Եվ ո՞ւմ են պետք այժմյան այդ «կոկորդիլոսի արցունքները», Հովիկ Աղազարյանի՞ն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը«Ժողովուրդ». Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»«Իրավունք». «Պրիլիչնի» պաշտոնի եմ քինյալու. Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ինԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը
Ամենադիտված