Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի շրջափակումը հետևանք է նաև Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման անպատժելիության․ Արտակ Բեգլարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել․

«Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման առաջին տարելիցը։

Դա ալիևյան բռնապետական ռեժիմի հերթական ագրեսիան և հրադադարի խախտումն էր Արցախի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր՝ Արցախին պատճառելով մարդկային և տարածքային կորուստներ։

Թեև միջազգային հանրությունը, այդ թվում՝ ռուսական կողմը՝ որպես տարածաշրջանում խաղաղապահ առաքելությամբ պատասխանատվություն ստանձնած կողմ, հստակ կոչ արեց Ադրբեջանին վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծ, սակայն Ադրբեջանը անտեսեց կոչերը և փոխարենն ամրացրեց իր դիրքերը։ Հետագա ժամանակահատվածում աչք փակելով և լռություն պահպանելով այդ իրավախախտման վերաբերյալ՝ միջազգային հանրությունը, ի վերջո, հերթական անգամ ազդակ է տվել Ադրբեջանին, որ նրանք ազատ են նոր հանցագործություններ կատարելու հարցում։

Գործելով նախորդ հանցագործությունների (հիմնականում 2020թ. պատերազմում մարդկության դեմ հանցագործությունը, այնուհետև՝ Հին Թաղերի ու Խծաբերդի և Պառուխի ու Քարագլխի բռնազավթումները) համար իրեն միջազգայնորեն «շնորհված» անպատժելիության հիման վրա՝ Ալիևի ռեժիմը կատարել է իր հաջորդ հանցագործությունները, այդ թվում՝ օգոստոսյան ագրեսիան Արցախի դեմ, սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ և այժմ՝ Արցախի 103-օրյա շրջափակումը:

Շրջափակումը դարձել է նրանց «կատարելագործված» մարտավարությունը՝ հիբրիդային պատերազմ և ահաբեկչություն իրականացնելով Արցախի ժողովրդի դեմ։

Այսպիսով, օրինաչափությունը պարզ է. Ալիևն իր հանցագործություններով փորձարկում է միջազգային հանրության արձագանքը, դիմակայում է իր հանդեպ քննադատություններին, մի որոշ ժամանակ լռում է, ապա՝ գործում ավելի ագրեսիվ հանցագործություն՝ ևս մեկ անգամ ստուգելու կարմիր գծերն ու արձագանքները և հերթական անգամ դիմակայելու միջազգային հնարավոր կոշտ արձագանքներին։

Քանի դեռ ալիևյան ռեժիմը թանկ չի վճարել հանցագործությունների կատարման և կարմիր գծերի հատման համար, նրանք երբեք կանգ չեն առնի և կձգտեն քայլ առ քայլ իրագործել իրենց վերջնական նպատակը՝ ցեղասպանությունը։ Այսպիսով, կանգնեցրե՛ք Ալիևին իր հանցավոր երթում, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ...»։ 

Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 11 ֆուտբոլիստ արդեն երաշխավորել է իր տեղը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համարՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համարՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԼևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին Իրանում բnղոքի ցnւյցերի ժամանակ uպանվել է 200 դպրոցական Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է «Լիոնը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին» Ուկրաինան պատժшմիջոցներ է կիրառելու Ռուսաստանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ մատակարարող ընկերությունների նկատմամբ․ Զելենսկի «Նապոլին» հաղթեց «Ջենոային» Տարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ին Հայաստանի ուսանողները ստեղծել են կլիմայի մոնիթորինգի ցանց. Ինչպե՞ս է այս նորարարությունը օգնում ֆերմերներին և անշարժ գույքի գնորդներինՌուս փորձագետ. Բաքուն փորձարկում է հայկական շուկան մանիպուլյացիաներ անելով բենզինի գներովԽոշոր վթար․ բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը Չեխիայի վարչապետը մեղադրել է Բորիս Ջոնսոնին Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականի խաղաղության համաձայնագիրը խափանելու մեջ Միլանում օլիմպիական խաղերի անցկացման դեմ ցnւյցեր են տեղի ունեցել Մասնագետը կասկածի տակ է դրել Հայաստանից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղիների վերականգնման շահութաբերության հարցըՎենսը գնում է Հարավային Կովկաս. Որո՞նք են Ամերիկայի շահերը, և ի՞նչ նոր աշխարհաքաղաքական հետևանքներ է ձեռք բերում տարածաշրջանըԽոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Յոթերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում տեղի է ունեցել Էլ-Մանսուրի ճակատամարտը. պատմության այս օրը (08 փետրվար)Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ին Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայող2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարHermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբ«Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամը
Ամենադիտված