Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ էր ձեռնտու Օսկանյանի տղայի ու բարեկամի ձերբակալությունը․․

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամեն օր համարյա, լրատվամիջոցները մի սուր թեմա են գտնում, որը ներկայացնում են հանրությանը, հետո այն փոխանցվում է սոցիալական ցանցերին ու սարից գահավիժող ձնագնդի պես թեման սկսում է մեծանալ, տարբեր երանգներ ընդունել։

Երեկվա թեման նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի որդու և ազգականի ձերբակալությունն էր։

Փորձել եմ ամբողջացնել հանրության տրամադրվածությունն այս հարցի նկատմամբ։ Ամբողջացնելով այն, եզրահանգում եմ արել՝ Օսկանյանի տղայի ու բարեկամի ձերբակալությունն այս պահին ում էր ձեռնտու։

Չխորանալով այն հանգամանքի մեջ, որ բոլոր պաշտոնյաների վրա էլ, հասկանալի, պատճառով, կոմպրոմատներ կան, որովհետև, հենց այնպես, սեփական քրտինքով ոչ ոք չի հարստացել ու շարքային քաղաքացիներին ճնշելու լծակներ գտել։

Այդ առումով հանրության համար զարմանալի չէ, երբ որևէ պաշտոնյա, պաշտոնյայի որդի կամ հարազատ հայտնվի քրեական պատասխանատվության առաջ։ Օսկանյանի որդին կամ հարազատը բացառություն չեն։

Փող ունեն, պարտք են տալիս, հետո տղայականով չոքում կոկորդին՝ տուր կամ կոկորդդ կտրելու ենք։ Փաստը զարմանալի չի հանրության համար, որովհետև հա՜ էլ դա է, զարմանալին այն է, որ այդ փաստը օգտագործվում է այն ժամանակ, երբ նախընտրական շրջան է։ Կարելի էր մեկ այլ ձևով, առանց հնչեղություն տալու, կարծում եմ համապատասխան մարմիններն այդ ձևերն ավելի լավ գիտեն, Օսկանյանի տղայի ու բարեկամի «սանձերը քաշել»։

Բայց ձերբակալման աղմուկը հանրության մոտ առաջացնում է կարծիք, որ սկսվե՜ց․․․ ձերբալությունները, բռնությունները․․․ Ինչու՞ հատկապես Օսկանյանի որդին, խոսվում է դաշինքի մյուս պարագլուխների հետագա սանկցիաների մասին։ Սա հանրության գերակշիռ մասի մոտեցումն է։ Ասեմ, որ այդ ձերբակալությունը առաջին հերթին՝ քաղաքական առումով, ձեռնտու չէ իշխանություններին։

Ձեռնտու չէ, որովհետև հասարակության զգալի հատվածի մոտ կարծիք կձևավորվի, որ այդ դաշինքը հենց միակ ընդդիմադիր ուժն է, որի դեմ էլ սկսվել է հետապնդումը։ Իսկ քաղաքական հալածյալները իրենց տեղը գտնում են մայր ժողովրդի թևերի տակ։ Իշխանության վերին թևը այնպիսի ոսկերչական ճշգրտությամբ է հարցերին մոտենում, որ նման պարագայում, կարծում եմ, նման ավելորդ աղմուկ չէր ստեղծի։ Առավել ևս, ոսկերչորեն կհաշվարկեր, որ դա իրեն միայն գլխացավանք կարող է պատճառել։

Ավելին, հանրության մեջ կարծիք կարմատավորվի, որ, իրոք, այդ դաշինքը ընդդիմադիր է ու ընդդիմությունից հույս չունեցող հանրությունը գլուխը կթեքի դեպի այդ դաշինքը, հույս ունենալավ, որ այն կլինի վիճակից դուրս գալու մի փոքրիկ լուսակետ։ Դա ինչքանո՞վ է ձեռնտու իշխանությանը, եթե այդ դաշինքն իրոք ընդդիմադիր է․․․ Իսկ ա՜յ հակառակ պարագայում, երբ այդ դաշինքն էլ թատերական ներկայացման մաս լինի, լիովին արդարացնում է նման գործընթացը ու դրանից հետո շարունակվող մնացած հետևանքները։

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 5-8 աստիճանով «Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով». փաստաբան Իրանի կողմից hարվածի դեպքում Իսրայելը պատասխան hարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին․ Իսրայելի պաշտպանության նախարարԱդրբեջանը, Թուրքիան և Ծոցի երկրները օգնում են ԱՄՆ-ին պատժել Իրանին. Վենս ԱՄՆ-ը չի ծրագրում վերադառնալ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Դեղձ միրգ«Քաղաքագետը բացահայտել է այն, թե որքան ժամանակով է Փաշինյանը հետաձգելու ԵԱՏՄ-ից դուրս գալը»Սոչիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթամբար է հրդեհվել Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում «Ժողովրդի զանգվածային դավաճանություն. Հայաստանն այլևս գոյություն չի՞ ունենա. Փաշինյանը բոյկոտվում է ամբողջ աշխարհում»Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին «Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին Ուկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Տեկվանդոյի միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 4) Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը
Ամենադիտված