Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմը բխում է միջազգային իրավունքի պահանջներից. ԱՀ ԱԳՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և ահաբեկչությամբ՝ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են բանակցությունները՝ որպես որևէ խնդրի լուծում գտնելու միջոց։

Հարկ է նշել, որ արդեն մի քանի տասնամյակ Ադրբեջանը ձգտում է ազատվել Արցախի ժողովրդից և ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհը դարձան, մասնավորապես, խորհրդային տարիներին Ադրբեջանում ապրող հայերը։ 1988-1990 թթ. տեղի իշխանությունների կողմից կազմակերպված Ադրբեջանից հայերի զանգվածային տեղահանումները, որոնք ուղեկցվում էին կոտորածներով, խոշտանգումներով և ջարդերով, նախանշեցին Ադրբեջանի հայահալած քաղաքականության նոր փուլի սկիզբը։ Արդեն 1991 թվականին Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հայերի տեղահանություններն Արցախից, որը տարբեր դրսևորումներով շարունակվում է առ այսօր։

 

Հետագայում Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, Արցախի դեմ ուղիղ ռազմական ագրեսիա սանձազերծելու միջոցով երեք անգամ դիմել է հակամարտության ուժային լուծման՝ փորձելով ազատվել Արցախի ժողովրդից և ճնշել նրա ազատության ու ինքնորոշման իրավունքը։ Արցախի դեմ սանձազերծված բոլոր երեք պատերազմներն ուղեկցվել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ խաղաղ բնակչության կանխամտածված սպանություններով, ռազմագերիների և խաղաղ բնակիչների արտադատական մահապատիժներով և խոշտանգումներով, ոչ ընտրողական բնույթի հարձակումներով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինաամթերքի կիրառմամբ, կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ։

2020 թ.  սանձազերծված ագրեսիայի և Արցախի տարածքի զգալի մասի օկուպացիայի հետևանքով հանրապետության շուրջ 40 հազար բնակիչներ  ենթարկվել են բռնի տեղահանության։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինծառայողների կողմից։ Ադրբեջանի սադրանքներն ու Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները, ներառյալ՝ կանխամտածված սպանությունները, շարունակվում են նույնիսկ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների համատարած և սիստեմատիկ խախտումները, այդ թվում՝ զանգվածային սպանությունները, տեղահանությունները, խոշտանգումները և այլ անմարդկային արարքները, ոչ միայն խրախուսվում, այլ նաև ուղղորդվում են պետական մակարդակով։ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում Արցախի նկատմամբ էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացնելու իրենց հանցավոր նպատակները: Այդ մասին են վկայում Ադրբեջանի նախագահի բազմաթիվ հանրային հայտարարությունները: Վերջին նման հայտարարությունը նա արել է 2023 թվականի մարտի 18-ին՝ 44-օրյա ագրեսիայի ընթացքում օկուպացված հայկական Թալիշ գյուղ  կատարած ցուցադրական և սադրիչ այցի ժամանակ, որի ողջ բնակչությունը ենթարկվել է բռնի տեղահանման: Ինչպես այցը, այդպես էլ դրա ընթացքում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից արված ագրեսիվ և ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշ գյուղում իրականացրած սցենարը կիրառել Արցախի ողջ տարածքում:

Միաժամանակ, 90-ական թվականներից ի վեր՝ հակամարտության կողմերի միջև բանակցությունների ողջ ընթացքում, Ադրբեջանը սաբոտաժի էր ենթարկում միջազգային միջնորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր ջանքերը՝ ուղղված միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ամեն անգամ վերջին պահին հրաժարվելով փոխզիջումային լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից: Ավելին՝ 2020 թ․ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվում են խաղաղ բանակցություններից՝ Արցախի ժողովրդի կյանքի և իրավունքների հարցը որակելով որպես իրենց ներքին գործը։

Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականությունը վկայում է միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ մոտեցումների վերանայման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ պետական մակարդակով  իրականացվող հանցագործությունների մասշտաբն ու ծանրությունը և շարունակվող ցեղասպան քաղաքականությունը պահանջում են միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմինների կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկում:

Համոզված ենք, որ այս փուլում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ լրացուցիչ իրավաբանորեն պարտադիր  պարտավորությունների մշակումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների ամրագրումը որպես բանակցությունների հիմք, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի վերականգնումը բխում են միջազգային իրավունքի պահանջներից և ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հանձնառությունից: Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի համընդհանուր ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է, որով միջազգային հանրությունը կարող է երաշխավորել Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը։

Հիշեցնում ենք, որ միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի համաձայն՝ ինքնորոշման իրավունքի ժխտումը և բռնի ճնշումը, որն ուղեկցվում է մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, ինչպես նաև բանակցությունների մերժումը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց, բավարար հիմք են՝  ճանաչելու անկախ պետություն ստեղծելու ժողովրդի իրավունքը:

Խաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ Ղալիբաֆ
Ամենադիտված