ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը կլքի իր պաշտոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը մարտի վերջին լքելու է իր պաշտոնը:
Նա իր գերատեսչության անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնյային՝ «ակնառու ծառայության համար» և մաղթել նրան «հաջողություն հետագա գործունեության մեջ»։
Ճիշտ է, Պետքարտուղարության ղեկավարի հայտարարության մեջ նրա հետագա ծրագրերի մասին չի հաղորդվում։
Բլինքենը նաև նշել է, որ Դոնֆրիդը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը 18 ամիս, «Ռուսաստանի գործողությունների ֆոնին հմտորեն զբաղվել է Վաշինգտոնի հարաբերություններով՝ իր մի շարք կարևոր դաշնակիցների հետ», հաղորդում է «Ինտերֆաքսը»։