Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի արտգործնախարարությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։

«Այս կապակցությամբ մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ Խորհրդին ուղղված Եվրախորհրդարանի կոչին՝ հասցեական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարվի։

Կարևոր ենք համարում, որ Եվրախորհրդարանն իր բանաձևերում հստակ ընդունել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևող և տասնյակ հազարավոր զոհերի, հսկայական ավերածությունների ու հազարավոր մարդկանց բռնի տեղահանման հանգեցրած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված:

Մասնավորապես, Եվրախորհրդարանի անդամներն արդարացի և հիմնավորված մտահոգություն են հայտնել այն փաստով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ընդունված 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարության դրույթներն ամբողջությամբ չեն կատարվել. պարբերաբար բռնկվում են մահաբեր ռազմական բախումներ, բազմիցս խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ադրբեջանական զորքերի կողմից նոր՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակվել է երթևեկությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով, ինչը բացասաբար է անդրադառնում Արցախ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման վրա:

Եվրախորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին իր բանաձևում նաև ընդունել և դատապարտել է Թուրքիայի ծավալապաշտական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, ինչն այդ թվում դրսևորվել է մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար հակամարտության գոտի սիրիացի վարձկանների ուղարկմամբ, և դիրքորոշում հայտնել, որ տարածաշրջանում կառուցողական դերակատարություն ունենալու համար Թուրքիան պետք է վերանայի իր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին և իրական քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար:

Կիսում ենք եվրախորհրդարանականների դիրքորոշումն առ այն, որ ռազմական ճանապարհով, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ հնարավոր չէ հասնել կայուն և տևական խաղաղության, այլ անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման երեք սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնարար սկզբունքներին համապատասխան:

Այս առումով համակարծիք ենք Եվրախորհրդարանի անդամների հետ, որ համապարփակ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր բռնությունները և վերացնել հակամարտության բուն պատճառները, այդ թվում՝ կապված արցախահայության անվտանգության և իրավունքների ապահովման, Արցախի վերջնական կարգավիճակի որոշման, ինչպես նաև բոլոր փախստականների ու ներքին տեղահանվածների իրենց տներ արագ և անվտանգ վերադարձի խնդրի լուծման հետ:

Համոզված ենք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետՋաբարովը բացահայտել է Հայաստանի ռիսկերը կապված ՀԱՊԿ-ի նկատմամբ իր դիրքորոշման հետՄասնագետը բացատրել է ՀԱՊԿ-ում քվեարկության իրավունքից զրկվելու հետևանքները Հայաստանի համարԾեծկռտnւք` Պտղնիի «Կոկո բար»-ում. կա վիրավnրՎթար է․ ջուր չի լինելուՆա արժանի էր 2-3 գոլի․ Զիդանը հիացած է Մբապեի խաղովԱվարտվում է Ազգերի լիգայի խմբային փուլըԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրաշչակներՊրահայում բախվել են երկու մարդատար գնացք. կան վիրավnրներՇաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. Պեսկով«Պարադոքս». քաղաքագետը Փաշինյանի ճակատագրի և Հայաստանի տեղի մասին Հարավային Կովկասի քարտեզի վրաՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԿյանքից անժամանակ հեռացել է Թամարա ԽաչատրյանըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները երկուշաբթի անկում են գրանցելԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Brent-ը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 91,69 դոլարիՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասՏեղ հասան. Ռուսաստանը պատժել է Հայաստանին, արդյո՞ք դուռը պետք է բաց մնա Երևանի համարԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս«Ժողովուրդ». Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվումԼցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվելՂարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերի Կիչան-Վաղահուս ուղղությամբ հարձակումը բեկում է մտցրել հակամարտության ընթացքում. պատմության այս օրը (Նոյեմբերի 17)Իշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային. Տիգրան Աբրահամյան«Հրապարակ»․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են. ինչ է տեղի ունեցել հիվանդանոցում«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»«Իրավունք». ԱԽ նախկին քարտուղարը սպառնում է կատարել «քայլ ձիով»«Ժողովուրդ».Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»«Իրավունք». «Արմենի մասով նեյտրալ խաղացեք, ես կասեմ, որ ժամանակը գա». Փաշինյանի հրահանգը«Ժողովուրդ». Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ Բոյկոտ, թե՞ պայքար«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցրել. «Սսկվեք, Ռուսաստանի թեմայով չդնեք-չվերցնեք»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Ամենադիտված