Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հերթական սադրանքն է մտածել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը հերթական սադրանքն է մտածել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին թակարդը գցելու, ինչպես նաև միջազգային հանրությանը իր՝ իբր կառուցողական մոտեցումներ ներկայացնելու և Հայաստանին ու Արցախին հերթական անգամ մեղադրանքներ հասցեագրելու համար։

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահական աշխատակազմը հայտարարել է, թե նախատեսում են Բաքվում առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայ ներկայացուցիչների հետ։ «Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ հանդիպմանն է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Ընդ որում շեշտվում է, թե ցանկանում են հանդիպումը կազմակերպել Բաքվում։ Հիշեցնենք՝ առաջին հանդիպմանը Արցախից մասնակցում էր անվտանգության խորհրդի քարտուղար Շահրամանյանը, որը տեղում սաստել էր Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Մահմեդովին, երբ վերջինս փորձել էր Ադրբեջանի հետ ինտեգրվելու հարցեր քննարկել։ Արցախի ԱԽ քարտուղարը նշել էր, թե հանդիպումը բացառապես էներգետիկ ենթակառուցվածքների վերականգման և գազամատակարարումը կարգավորելու հարցում է։ Այժմ էլ նման առաջարկ անելով՝ Ադրբեջանը, ըստ էության, ցանկանում է նոր սադրանքի դիմել։

Արցախի ԱԳՆ-ից պատասխանել են, թե Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ Ռուսաստանի խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման։ Արցախի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն է հայտարարել, թե բացառում են Բաքվի առաջարկի ընդունումը։ «Արցախի անկախությունը այլընտրանք չունի, իսկ հանդիպման պատրաստ են, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հանդիպման հրավիրի երրորդ երկիր՝ Արցախի ինքնորոշման հարցը քննարկելու օրակարգով»,- շեշտել է Հայրապետյանը։

Ամեն դեպքում իրավիճակը բավականին բարդ է՝ հաշվի առնելով հատկապես վերջին շրջանում արցախյան բանակցությունների թեմայի մեջ ակտիվացած Եվրամիության, ինչպես նաև Ադրբեջանի գազային պայմանավորվածությունները և գործարքները։ Ադրբեջանը ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից և ամեն գնով հայկակայն կողմին ներկայացնել որպես ոչ կառուցողական ու սադրանքների պատրաստ։ Դա մի կողմից թույլ կտա ստանալ միջազգային կառույցների աջակցությունը, մյուս կողմից էլ ավելի լայնածավալ ագրեսիա սկսել Արցախի և Հայաստանի դեմ. Արցախը վերջնականապես ստրկացնելու, Հայաստանից էլ իր «ցանակալի» Զանգեզուրի միջանցքը ստանալու համար։ Իզուր չէ, որ Ադրբեջանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը օգտագործվել է ոչ միայն բեռների տարանցման, այլ նաև էներգետիկ նպատակներով։

Սոնա Գալստյան

«Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
Ամենադիտված