Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Չինաստան՝ Ծառ տնկելու օր, Գաբոն՝ Նորացման օր, Կանադա՝ Համագործակցության օր, Զամբիա՝ Երիտասարդության օր, Ռուսաստան՝ Քրեակատարողական հիմնարկների աշխատողների օր, ԱՄՆ՝ Աղջիկ-սկաուտների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1900 - ծնվել է  հայկական կրկեսի հիմնադիր Վաղարշակ Արզումանյանը։
1905 –վախճանվել է  դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը։
1917 - ծնվել է  ինժեներ-շինարար Վարդան Հասրաթյանը։
1918-հայ-թուրքական պատերազմի ժամանակ Թուրքական բանակը գրավել է Կարինը։
1920- հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Խալիլ Բեյի կողմից կազմակերպված ադրբեջանական աշխարհազորին օգնելու նպատակով Բաքվից Ղարաբաղ է տեղափոխվել մոտ 90 վագոն ադրբեջանցի զինվոր և զինտեխնիկա։ Հարուստ հայ ընտանիքները սկսել են լքել Շուշին։
1922- Անդրկովկասի երեք հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսը հաստատել է դաշնային պայմանագիրը, որով իսկ հիմնադրվել է նրանց ֆեդերացիան՝ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։
1938— ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Մսրյանը։
1981- Թեհրանում հայ ահաբեկիչների մի խումբ հարձակվել է թուրքական դեսպանատան վրա, որի արդյունքում զոհվել են դեսպանատան երկու պահապաններ։
1982 - վախճանվել է  արձակագիր Ալեքսանդր Արաքսմանյանը։
2004- Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ժողովում ակադեմիկոսներից շատերի համար անսպասելիորեն  տեղի է ունեցել նախագահի ընտրություններ: Առաջադրված միակ թեկնածու Ֆադեյ Սարգսյանը վերընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: 
2009- Փարիզի կենտրոնում բացվել է Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի նախաձեռնությամբ ստեղծված Երևանի պուրակը: 
2015 - վախճանվել է  սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան Մանուել Սարգսյանցը։
2019-Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ
604— վախճանվել է Հռոմի Պապ, կաթոլիկ եկեղեցու սուրբ  Գրիգոր 1-ինը։
1169 —Անդրեյ Բոգոլյուբսկին զավթել է Կիևը և այրել այն։
1229- Խաչակիրները գրավել են Երուսաղեմը։
1519— իսպանացի նշանավոր կոնկիստադոր Էռնան Կորտեսը իր խմբով մտել է ներկայիս Մեքսիկայի տարածք։
1685— ծնվել է անգլիացի փիլիսոփա, Իռլանդիայի եպիսկոպոս Ջորջ Բերկլին։
1710 - ծնվել է անգլիացի կոմպոզիտոր Թոմաս Արնը։
1824 - ծնվել է  գերմանացի ֆիզիկոս Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆը։
1863 - ծնվել է  ռուս գիտնական Վլադիմիր Վերնադսկին։
1881 —Ֆրանսիան գերիշխանություն է հաստատել Թունիսի նկատմամբ։
1889 —Էլմոն Ստրոուդժերը ԱՄՆ-ում արտոնագրել է ավտոմատ հեռախոսակայանը։ 1896 —Պետերբուրգի համալսարանի շենքում շնորհիվ Պոպովի ստեղծած սարքի հաղորդվել է աշխարհում առաջին հեռագիրը։
1911 —Ռոկֆելլերի համալսարանի դոկտոր Ֆլետչերը բացահայտել է մանկական ցերեբրալ պարալիչի (ДЦП) պատճառը։ 
1912 —ԱՄՆ-ում հիմնադրվել է  «The Girl Guides» շարժումը (հետագայում վերանվանվել է սկաուտական շարժման)։
1913— Ավստրալիայի մայրաքաղաքն է դարձել Կամբերրան։
1918- Մոսկվան 215 տարվա ընդմիջումից հետո կրկին դարձել է Ռուսաստանի մայրաքաղաք։
1940 —ավարտվել է խորհրդա-ֆիննական պատերազմը։ ԽՍՀՄ-ը և Ֆինլանդիան կնքել են խաղաղության պայմանագիր, ըստ որի ԽՍՀՄ-ին են անցել Վիբորգը և Արևմտյան Կարելիան։
1942— ծնվել է Ռատկո Մլադիչը, որը Սերբական Հանրապետության բանակի հրամանատարն էր 1992-1995 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ։
1946 - ծնվել է  ամերիկացի դերասանուհի, երգչուհի Լայզա Մինելլին։
1968— Մավրիկիոսը ձեռք է բերել անկախություն, իսկ 1992 թվականի  նույն օրը դարձել հանրապետություն։
1969- Փոլ Մաքքարթնին ամուսնացել է Լինդա Իսթմենի հետ։
1974— «Մարս-6» խորհրդային տիեզերական կայանը իջել է Մարս մոլորակի վրա՝ առաջին անգամ Երկիր հաղորդելով այդ մոլորակի ընդերքի և մթնոլորտի վերաբերյալ տեղեկություններ։
1999- Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել են Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան։
2001 - վախճանվել է  օս լեզվաբան, օսագետ, իրանագետ Վասիլի Աբաևը։
2005- Կարոլոս Պապուլիասը դարձել է Հունաստանի նախագահ։
2011— Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի է ունեցել վթար։ Արդյունքում ռադիացիայի մակարդակը գերազանցել է նորման 20 անգամ։
2018 - վախճանվել է  ռուս հանրահայտ դերասան Օլեգ Տաբակովը։
Կ.Խաչիկյան

 

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ Տոպուրիա
Ամենադիտված