Արվեստի բացառիկ գործեր արդուկով (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանացի Բենջամին Շայնն այն արվեստագետներից է, ով նախընտրում է ստեղծագործել ոչ ստանդարտ մեթոդներով: Նա ստեղծում է արվեստի բացառիկ գործեր` օգտագործելով միայն իր երևակայությունը, անսահման տաղանդը, սովորական արդուկն ու գույնզգույն շղարշը:
Տղամարդը հսկայական ճերմակ կտավի վրա այնպիսի հմտությամբ է արդուկում նուրբ շղարշը, որ արդյունքում ստացվում են ինքնատիպ ու գերիրական պատկերներ: