Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրապաշտոնյաների այցերը տխուր են եղել Փաշինյանի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին մի շարք այցեր են տեղի ունեցել տարածաշրջանում , որոնք սակայն բավականին լուրջ հետևանքներ են ունենալու փաշինյանական իշխանության համար։ Հայաստան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Լուիս Բոնոն և Բրիս Ռոքվոյը, իսկ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը եղել է Ադրբեջանում։

Ըստ էության, բոլոր այս այցերը կարելի է ձախողում համարել Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Բրիս Ռոքվոյի այցի դեպքում առանձնապես տեղեկությունները սուղ են, իսկ համանախագահն ինքը որևէ հայտարարություն չի արել, ապա ամերիկացի համանախագահի այցը Հայաստան և «Ազատություն» ռադիոկայանին տված նրա հարցազրույցը հետաքրքիր շերտեր է բացահայտում։ Մասնավորապես Լուիս Բոնոն հայտարարել է, թե Ալիևն ասել է, որ պատրաստ են կրկին բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ և ԱՄՆ-ն շատ լավատես է այդ իսկ կապակցությամբ։

«Նախագահ Ալիևը Մյունխենում ասել է, որ ինչ- որ մեկին կնշանակի, որը կգործակցի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, Կարծում եմ դա արդեն տեղի է ունեցել անցած շաբաթ և ինձ հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ պատրաստ է շարունակել այդ քննարկումները»,-ասել է Լուիս Բոնոն՝ պատասխանելով պատժամիջոցների մասին հարցին, նա ընդհանրապես հերքել է, թե ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ ներդնել Ադրբեջանի դեմ։ Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան, սա նույնիսկ չի էլ քննարկվում։ Ըստ էության ամերիկացի համանախագահի այս հայտարարությունը վկայում է, որ նրանք մտադիր են շարունակել իրենց համագործակցությունը Ադրբեջանի հետ, թեկուզ Հայաստանի շահերը նսեմացնելու ուղղությամբ։

Շատ ավելի մտահոգիչ է Տոյվո Կլարի ՝ Ադրբեջանում արած հայտարարություններն ու տված հարցազրույցները։ Կլարը հայտարարել է, թե Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է՝ այս կերպ հավանության արժանացնելով ադրբեջանցիների պահանջները Լաչինի միջանցքում անցակետեր կամ ստուգող սքաներներ դնելու վերաբերյալ։

Ավելին, Կլարը հայտարարել է, թե չեն ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար ռազմական կամ անօրինական նպատակներով, ինչը վկայում է, որ Ադրբեջանը կարողացել է առաջ տանել իր նարատիվները Եվրամիությունում և առնվազն գազի ու նավթի առաքումների դիմաց եվրոպական կառույցներում կարողանում է առաջ մղել իր շահը։ Ավելին, խոսելով բանակցային գործընթացի մասին, Կլարը հայտարարել է, թե Երևանի և Բաքվի միջև ընթանում է հարաբերությունների կարգավորման գործընթաց։

Նրա խոսքով, կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ունենան քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։ Կլարն ասել է, որ այս տեսանկյունից Ադրբեջանի նախագահը «հավատարիմ» է այս գործընթացին, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավորություններ ունի, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը, եվրամիության հատուկ ներկայացուցիչը չի մանրամասնել։

Մանե Կարապետյան

Վլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»
Ամենադիտված