Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

BRCA-ի մուտացիաները եւ քաղցկեղի հավանականությունը. ի՞նչ դեր են կատարում գեները եւ կարելի՞ է քաղցկեղից պաշտպանվել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայտնի է, որ BRCA1 եւ BRCA2 գեների մուտացիաները կապված են կրծքագեղձի եւ ձվարանների ժառանգական քաղցկեղի  առաջացման մեծ հավանականության հետ: Սակայն որքանո՞վ է լուրջ այս մուտացիաների դերը եւ արդյոք դրանց առկայությունը նշանակո՞ւմ է, որ հիվանդի մոտ անպայման քաղցկեղ կառաջանա: NEWS.am Medicine-ն այս հարցերի շուրջ զրուցեց ոլորտի մի քանի մասնագետների հետ:

Քաղցկեղը մշտապես գենետիկ հիվանդություն է, բայց ոչ միշտ՝ ժառանգական

Չարորակ ուռուցքներն այսպես թե այնպես սերտորեն կապված են մարդու գեների հետ, պնդոմ է գենետիկ Դավիթ Բաբիկյանը: Քաղցկեղային ուռուցքները սկսում են առաջանալ գեներում որոշակի քանակով մուտացիաների կուտակման, այսպես կոչված՝ «գեների կոտրվածքի» հետեւանքով:

Այսպիսի մուտացիաները երբեմն ծնողներից են երեխային փոխանցվում, եւ դրանց հետ երեխան ժառանգում է քաղցկեղի առաջացման մեծացած հավանականությունը (հենց հավանականությունը, այլ ոչ թե հիվանդությունը: Այսպիսի մուտացիաների թվում են արդեն նշված BRCA1 եւ BRCA2 գեներում մուտացիաները, որոնք մեծացնում են կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Սակայն երբեմն ԴՆԹ-ն «կոտրվում» եւ սկսում է սխալ աշխատել մարդու կենսակերպի եւ շրջակա միջավայրի գործոնների ազդեցությամբ. այս դեպքում մեծ դեր կարող է կատարել ուլտրամանուշակագույն ճառագայթման, ծխախոտում պարունակվող քիմիկատների, հորմոններ պարունակող սնունդի եւ այլ գործոնների ազդեցությունը:

Մասնագետի խոսքով՝ այսպիսով, քաղցկեղը մշտապես գենետիկ հիվանդություն է, բայց ոչ միշտ՝ ժառանգական:

Մասնագետը նշեց, որ քաղցկեղի ժառանգական ձեւերը (այն դեպքերը, երբ երեխան ծնողներից ժառանգում է BRCA1-ի եւ BRCA2-ի նման մուտացիաները) բավական հազվադեպ են հանդիպում՝ միայն 5-10 տոկոս դեպքերում: Մնացած դեպքերում հիվանդությունն առաջանում է ուրիշ պատճառներով: Ո՛չ առաջին դեպքում, ո՛չ երկրորդ գոյություն չունի քաղցկեղից 100-տոկոսանոց պաշտպանություն, սակայն առողջ կենսակերպը, վնասակար սովորություններից հրաժարվելը եւ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, այսպես թե այնպես, առողջության համար օգտակար են եւ քաղցկեղի, ինչպես նաեւ մի շարք այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազեցնում են:

BRCA1 եւ BRCA2 մուտացիաների դեպքում մարդկանց մոտ պարտադիր չէ, որ քաղցկեղ առաջանա

Մարդու մոտ BRCA1 եւ BRCA2 մուտացիաների առկայությունը ամենեւին չի նշանակում, որ նրա մոտ անպայման քաղցկեղ կառաջանա, պնդում է «Նաիրի» ԲԿ–ի օնկոգինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը: Սակայն այս մուտացիաները կրողների շրջանում քաղցկեղի հավանականությունը մոտ 5-10 անգամ մեծ է, քան մյուս մարդկանց շրջանում:

Հետաքրքիր է, որ Հայաստանում BRCA1 եւ BRCA2 գեների մուտացիաները քիչ են տարածված: Օնկոգինեկոլոգի  խոսքով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս գեները ավելի քան 10 տեղայնացումներ՝ ալելներ (միեւնույն գենի տարբեր ձեւեր) ունեն: Կարծիք կա, որ հայերի շրջանում մուտացիաների են ենթարկվում այս գեների այլ ալելները, իսկ ուրիշ երկրների մարդանց մոտ՝ այլ, ուստի BRCA1-ի եւ BRCA2-ի մուտացիաների որոշման ստանդարտ թեստերը հայերի շրջանում կարող են ոչ մի մուտացիա ցույց չտալ՝ այս թեստերը պարզապես այդ մուտացիաներն «այնտեղ» չեն փնտրում, որտեղ պետք է:

«Անհրաժեշտ է հիշել, որ քաղցկեղը դեռեւս մինչեւ վերջ չի հետազոտվել, հիվանդության մասին շատ բան դեռեւս անհայտ է»,- ընդգծեց օնկոգինեկոլոգը:

Մենք պատասխանատու ենք մեր առողջության համար

«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոօրթոպեդիայի եւ ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հիշեցրեց, որ քաղցկեղի գրեթե յուրաքանչյուր երրորդ դեպքը կապված է ոչ առողջ կենսակերպի, ծխելու, ալկոհոլի չարաշահման, ավելորդ քաշի կամ քաղցկեղի հետ կապված վիրուսների (օրինակ՝ մարդու պապիլոմայի վիրուսը) առկայության հետ:

«Մարդիկ պետք է հասկանան, որ սեփական առողջության համար իրենք են պատասխանատվություն կրում»,- ընդգծեց մասնագետը:

Մի շարք հետազոտություններ նույնպես ընդգծել են կենսակերպի եւ քաղցկեղի միջեւ կապը. այսպես՝ Cancer Research UK-ի եւ Queen Mary University-ի գիտնականները կարծում են, որ աշխարհում քաղցկեղի դեպքերի 40 տոկոսն առաջանում է ոչ առողջ կենսակերպի հետեւանքով՝ դրանցից կարելի է խուսափել, եթե մարդիկ ավելի առողջ կենսակերպի հետեւեն: Այլ հետազոտություններով պարզվել է, որ քաղցկեղի առնվազն 7 տեսակների առաջացման հավանականությունը կարելի է նվազեցնել սպորտով զբաղվելու շնորհիվ:

Harvard Medical School-ի գիտնականներն իրենց հերթին նշել են, որ քաղցկեղի հետեւանքով մահվան դեպքերի կեսը կարելի է կանխել, եթե մարդիկ առողջ կենսակերպ վարեն, չծխեն, ալկոհոլը չչարաշահեն եւ իրենց լավ վիճակում պահեն (մարմնի զանգվածի ինդեքսը պետք է լինի 18.5 - 27.5-ի սահմաններում։

Հնդկաստանի Հիվանդությունների տեղեկատվության եւ հետազոտության ազգային կենտրոնի գիտնականները պարզել են, որ ծխախոտից հրաժարվելը կարող է պարանոցի եւ գլխի ուռուցքի հավանականությունը 80 տոկոսով կրճատել:

Այսպիսով՝ այսօրվա դրությամբ եղած տվյալները հիմք են տալիս պնդելու, որ մարդու կենսակերպը եւ նրան շրջապատող միջավայրը քաղցկեղի առաջացման գործում ահռելի դերակատարում ունեն, իսկ առողջ կենսակերպը կարող է օգնել առողջության պահպանմանը: Ավելին՝ կարծիք կա, որ նույնիսկ մարդու մոտ BRCA1 եւ BRCA2 գեներում մուտացիաների առկայության դեպքում առողջ կենսակերպը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը, թեկուզ եւ ոչ մինչեւ զրոյական նիշ:

 

Հայ քաղաքական գործիչը բացատրել է «Թրամփի ճանապարհի» կողմից երկրին ներկայացվող սպառնալիքըԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»ԱՄՆ դեսպանությունը փակ էԼավ լուր կենսաթոշակառուների համար․ մինչև ե՞րբ բանկային քարտերով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար կտրամադրվիԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»ՉԼ․ «ՊՍԺ»-ն և «Ռոմա»-ն չպարզեցին հաղթողին, «Բավարիա»-ն պարտվեց «Լիլ»-ինԵվրոպայում անվտանգության նոր համակարգի մասին. Արտակ Զաքարյան«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարարՓաշինյանը սեղմում է հակասությունների օղակը ԱնդրկովկասումԻրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղացին, «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրյուգե»-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել են
Ամենադիտված