Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի
ՖՈՏՈՀունաստանի Լարիսա քաղաքի մոտ մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Հաստատված զոհերի թիվը, ովքեր ներկայումս դուրս են բերվել մարդատար գնացքի բեկորներից, 57 է»,- ասվում է զեկույցում։
Լրատվամիջոցների տվյալներով՝ 48 տուժած հոսպիտալացվել է, վեց հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հաղորդվում է նաև 56 անհետ կորածի մասին։
Մահացածների ինքնությունը պարզելու գործընթաց է ընթանում։ Վթարի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Լարիսա քաղաքի մերձակայքում գտնվող Տեմպի քաղաքում մարտի 1-ի գիշերը բախվել են բեռնատար և մարդատար գնացքները։ Բախման հետևանքով՝ հրդեհ է բռնկվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։