Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանին հեռացնել Հարավային Կովկասից. Գերմանիայի կանցլերի խոսքերի իրական տողատակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի ընթացիկ այցը Գերմանիա, այդ երկրի կանցլեր Օլաֆ Շոլցի հանկարծակի ակտիվացումն ու պոպուլիստական, հայերի ականջներին հաճելի հայտարարությունները միայն առաջին հայացքից կարող են զարմանալի թվալ։

Գերմանիան ակնհայտորեն ընդգրկվում է գլոբալ մեծ խաղի մեջ, և այդ հանգամանքը կարող է նոր վտանգներ պարունակել Հայաստանի համար։ Շատերը, իհարկե, կարող են զարմանալ Փաշինյանի այցից, մանավանդ, որ նա Գերմանիայում էր ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու։ Եվրոպայում կա կարծրատիպ, թե Հայաստանի և անձամբ Փաշինյանի հիմնական կուռատորը Ֆրանսիան է՝ նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ, որն էլ բավականին հմուտ է տանում քաղաքական գործընթացները, օգտագործում «Հայաստանի բարեկամի» իմիջը, հայտարարությունների և մանիպուլյացիաների մակարդակով, խոսքով իբր աջակցում է Հայաստանին, բայց գործնականում հարցերը լուծում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, տնտեսապես և քաղաքականապես վերահսկողության տակ է պահում Հայաստանը։ Բանը հասել է այնտեղ, որ Ֆրանսիան Հայաստանում ավելի լուրջ բարեկամ է համարվում, քան Ռուսաստանն ու, անգամ՝ Իրանը։

Մինչդեռ, Գերմանիան շոշափելի կերպով ավելացնում է իր ազդեցությունը հարավկոկվկասյան տարածաշրջանում։ Դա նկատելի է նույնիսկ ԵՄ դիտորդների կազմով։ Գերմանիան ամենամեծ թվով դիտորդներն ունի, իսկ առաքելության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է գերմանացի ոստիկանը։

Ըստ էության, Գերմանիան փորձում է լրացնել Ֆրանսիայի տեղը, հատկապես Էմանուել Մակրոնի՝ ակնհայտ հայամետ հայտարարություններից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները Փարիզին մեղադրեցին կողմնակալության մեջ՝ հրաժարվելով շարունակել բանակցությունները Մակրոնի միջնորդությամբ։ Չի բացառվում նաև, որ ԱՄՆ-ը խնդրած լինի Գերմանիային՝ ստանձնել նոր դերակատարումը՝ Ֆրանսիայի հատած կարմիր գծերից հետո։

Ուշագրավն այս ամենում կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման անհրաժեշտությունը երկու անգամ շեշտելու հանգամանքն էր։ Այն էլ, երբ նույնիսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չհանդգնեց հիշատակել ինքնորոշման իրավունքը։

Սա վկայում է, որ Գերմանիան փորձում է սեփական նշաձողը սահմանել, հայերի համար ականջահաճո տեքստերով, միգուցե՝ Նիկոլ Փաշինյանի հետ նախապես ճշտված դիրքորոշումներով։ Գերմանիայի, ինչպես և Հավաքական Արևմուտքի հեռահար նպատակը, իհարկե, տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է, իսկ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու, հայ հանրությանը մանիպուլացնելու համար, անշուշտ, անհրաժեշտ են հայամետ հայտարարությունների տարափ տեղալ, մանիպուլացնել և հեռացնել Ռուսաստանից։ Ինչն էլ Արևմուտքը, փաստենք, բավականին հմուտ իրականացնում է։

Մարիամ Վարդանյան

Հայաստանը գործարկում է Եվրոպայի խոշորագույն ԱԲ տվյալների կենտրոններից մեկը Թրամփի մասնակցությամբ կնքված գործարքից հետո«Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հիստերիա Հայաստանում Բրյուսելի խորհրդի պատճառով. «Պուտինին Ի հեճուկս. Չուբայսի ոճի դասական սցենար»Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Հարցազրույց. Մեր ողջ ազգն արդեն գիտի, որ 2018-ի հեղափոխությունը բեմականացված էրԱղջիկ երեխաների միջազգային օր. պատմության այս օրը (հոկտեմբեր 11)«Պուտինի երթուղին» կարող է վերափոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան
Ամենադիտված