Մարտին կկազմակերպվի զինդատախազի և Ազատի կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը․ փաստաբան
ԻՐԱՎՈՒՆՔՑանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ այսօր ի պատասխան մեր կողմից նախապես ներկայացված դիմումի, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից ստացել եմ պաշտոնական գրություն, որով հայտնվել է, որ ս․թ․ մարտ ամսին կկազմակերպվի ՀՀ զինվորական դատախազի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը։ Այս մասին հայտնում է զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջել էին նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարարի հետ, սակայն վերջիններս, ըստ էության, այս փուլում նպատակահարմար չեն համարել հանդիպել ծնողների հետ։
Զոհված զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու և հաստատակամ են, որպեսզի կազմակերպվի հանդիպում վարչապետի և պաշտպանության նախարարի հետ՝ վերջիններիս կողմից ծնողներին պարզաբանումներ ներկայացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ։