Ազատ ոճային ըմբիշները երկու մեդալ են նվաճել Ալեքսանդրիայում
ՍՊՈՐՏՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները երկու մեդալ են նվաճել Ալեքսանդրիայի միջազգային մրցաշարում:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: 6 ըմբիշով վարկանիշային մրցման մեկնած հավաքականից ոսկե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը, իսկ Արսեն Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Մանվել Խնձրցյանն ու Արման Ավագյանը պարտվել են բրոնզե եզրափակիչներում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:
Արման Անդրեասյանն ու Հրայր Ալիխանյանը դուրս մնացին մեդալների համար պայքարից: