Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … հայկական ազգանուններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգանունը շատ բան կարող է պատմել հայի նախնիների, նրանց սոցիալական վիճակի կամ զբաղմունքի մասին։ Ազգանուն հայերեն բառը բացատրվում է որպես ազգի անուն: Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել, քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով,  միմյանցից անջատ, և բոլորն իրար լավ ճանաչում էին: Մինչ ազգանունների ի հայտ գալը, նույնանուն մարդկանց տարբերելու համար հայերն օգտագործել են նմանատիպ կառուցվածքներ. օրինակ «Առնոյի թոռ Հայկ», «Գառնիկի թոռ Հայկ» և այլն։ Երբեմն մարդը ստացել է մականուն, որով նրան կոչել են անվան հետ մեկտեղ։ 


Քաղաքների առաջացման հետ մեկտեղ, երբ արհեստավորությունն առանձնացել է հողագործությունից, զարգացել է նաև առևտուրը և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը: Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն է առաջացել ազգանունների ստեղծման, քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ այսպես կոչված ածական անունների: Այդ ժամանակ հիմնականում անունների հետ մեկտեղ օգտագործվում էր այն տեղանքի անունը, որտեղ ծնվել էր տվյալ մարդը, օրինակ Անանիա Շիրակացի, Գրիգոր Տաթևացի և այլն: Կամ  մարդու անվան հետ միասին օգտագործվում էր նրա գործունեությունը կամ մասնագիտությունը, օրինակ Մկրտիչ Նաղաշ, Գրիգոր Մագիստրոս և այլն: Ժամանակի ընթացքում,արդեն հին և միջին դարերում ազնվական ընտանքներն անպայման ազգանուններ ունեին՝ Արծրունի, Ամատունի, Մամիկոնյաններ, Ռշտունի:

Հետագայում, արդեն ազգանուններին ավելացվում էին նաև «ազգ»,«տոհմ»,«տուն» բառերը : Օրինակ Արծրունյաց տուն,Մամիկոնյաց տոհմ, Ռշտունյաց տոհմ և այլն: Ազնվական հայ ընտանիքներում ազգանունները սկսել են հայտնվել միջնադարում։ Հայերը զանգվածաբար ազգանուններ ձեռք են բերել միայն 19-րդ դարում, երբ անձը հաստատող փաստաթղթերի կարիք է առաջացել։ Հիմնականում հայկական ազգանունները ձևավորվել են ընդհանուր նախահայրից, որի անվանն ավելացվել է պատկանելություն ցույց տվող վերջավորություն։ Հայկական ազգանուններին բնորոշ «–յան» վերջավորությունը հետաքրքիր «էվոլյուցիայի պատմություն» ունի։ Հին հայերենում դրա փոխարեն եղել է «–եանց», որը վերածվել է «–ենց»։ Հետագայում «–ենց»–ը ստացել է «–յանց» հնչյունական ձևը, որը հետագայում կորցրել է «ց»-ն։

Նախկինում Դավիթների ընտանիքին պատկանելությունը նշելու համար վերցրել են Դավիդենց ազգանունը, որն այժմ նման է Դավիդյանցին։ Հարկ է նշել, որ «ց»-ն անհետացել է ոչ բոլոր ազգանուններից։ 19-րդ դարում Ռուսաստան եկած հայերից ոմանք պահպանել են ազգանվան այդ ձևը։ Հայաստանում, մասնավորապես, Զանգեզուրի շրջանում հանդիպում են նաև նմանատիպ ազգանուններ՝ Ադոնց, Բակունց, Կալվարենց։ Բացի անուններից, ազգանունների ձևավորման մեջ օգտագործվել են նաև մասնագիտությունների և արհեստների անունները։ Օրինակ Հացթուխյանը հացթուխ է, Ոսկերչյանը ոսկերիչ, Հեքիմյանը բժիշկ։ Երբեմն հայկական ազգանունների հիմքում ընկած է եղել մարդու բնորոշ հատկանիշը` Ճաղատյանը ճաղատ է եղել, իսկ Կարճիկյանը թզուկը: Առանձնահատուկ ուշադրության են արժանի Արևմտյան Հայաստանի բնակիչների ազգանունները։ Երկրի այդ հատվածը ինչ-որ պահի դարձել է Օսմանյան կայսրության մաս: Թուրքերենն ազդել է բազմաթիվ «արևմտյան» հայկական ազգանունների ստեղծման վրա։

Օրինակ Դեմիրճյանը գոյացել է թուրքերեն «դեմիրչ»՝ դարբին բառից։ Հայերի ազգանուններում «չ» տառը սովորաբար ցույց է տալիս արհեստ, քանի որ թուրքերենում արհեստների անունները վերջանում են «չի»-ով։ Օրինակ Բարդակչյան ազգանունը գալիս է «բարդակչի»-ից՝ բրուտ։ «Մելիք» նախածանցը՝ օրինակ Մելիք-Հակոբյան, ցույց է տալիս հայի ազնվական ծագումը։ «Տեր» նախածանցը, որը նշանակում է «հայր» կամ «տեր», գործածել են հոգևորականների նկատմամբ։ Այստեղից էլ օրինակ Տեր-Պետրոսյան ազգանունը։
 
Կ.Խաչիկյան

Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»
Ամենադիտված