Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Չկա Արցախ՝ չկա Հայաստան, չկա Հայաստան՝ չկա Արցախ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի այս գերդիպուկ արտահայտությունը շատերն են լսել, կրկնել, մեջբերել: Եվ 30 տարի առաջ, հազարավոր հայորդիների կյանքի գնով, նաև հենց լեգենդար Մոնթեի կյանքի ու անմնացորդ ջանքերի գնով, պաշտպանությունը գրագետ կազմակերպելու և մեզ պարտադրված պատերազմական մարտահրավերին դիմակայելու շնորհիվ, մեր սերնդին հաջողվեց ոչ միայն չկորցնել Արցախը, այլև առավել նպաստավոր դիրքում հայտնվել, հաղթել թշնամուն: Բայց 29-30 տարի անց, մեր օրերում, շուրջ 5 տարի պետության ղեկին գտնվող Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբավորման վարած քաղաքականության հետևանքով ոչ միայն կանգնած ենք Արցախից մնացած բեկորն էլ կորցնելու, այլև մեր պատմության հենց վերջին էջը թերթելու վտանգի առաջ:

Հանրահայտ ֆիլմի հանգույն ասած՝ դա ավելին է, քան փաստը, պատկերն այդպիսին է իրականում: Ամենատարբեր բանախոսներ, գործիչներ միանգամայն հիմնավորված նշում են, որ այն բանից հետո, երբ թշնամին լիարժեք վերահսկողության տակ կվերցնի Արցախը, հաջորդ հարվածն ուղղելու է Սյունիքին: Ու թշնամու այդ նպատակադրումը միանգամայն ակնհայտ է, այնքան ակնհայտ, որ ՀՀ գործող իշխանության կողմից ինչպես կամովին, այնպես էլ ռազմական գործողությունների ուղեկցությամբ թշնամու վերահսկողության տակ են թողնվել նաև Սյունիքը կաթվածահարող կրակի տակ պահելու, ապա և՝ ՀՀ մնացած մասից կտրելու համար անհրաժեշտ ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներ: Այդ հատվածներում թշնամին արագորեն ամրացել ու ամրանում է, ինժեներական աշխատանքներ է իրականացնում:

Կարճ ասած՝ չի թաքցնում իր զավթողական նպատակը, ինչը բավականին ցայտուն դրսևորեց արդեն անցյալ տարվա սեպտեմբերին: Ոմանց կողմից այդքան ատելի ոչ վաղուցվա անցյալում հաճախ էր շեշտվում, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Եվ դա այդպե՛ս էր: Սակայն դա ձևավորված, այսպես ասենք, անվտանգային հողեղեն համակարգի բնորոշման մի մասն էր: Մնացյալը չէր ասվում, թեպետ հասկացողների համար ենթադրվում էր, որ Արցախն էլ Հայաստանի անվտանգության, ՀՀ և ԼՂՀ խաղաղ զարգացման առաջնագիծն ու վահանն է: Ցավոք, ոմանց համար պետք եղավ, որ Արևմուտքից ու Արևել քից թշնամական շրջապատման պայմաններում «հեղափոխական հաճույքների» աններելի ճոխության տրվեն, դա քիչ է՝ պետության ղեկը վստահեն պոպուլիստի, «թողեք, թող աշխատեն» դատարկ կոչերով երկիրն ու բանակը հասցնեն այս վիճակին, որպեսզի տխրահռչակ «հետին խելքով» հասկանային, որ Արցա՛խն էր Հայաստանի Հանրապետության անվտանգության ու խաղաղ զարգացման երաշխավորը, կամ ինչպես վերը նշեցինք՝ վահանը, առաջնագիծը:

Իրականում անվտանգության երաշխավորման հանգամանքը երկուստեք է, կամ եթե կուզեք՝ փոխկապակցված: Ավելի հակիրճ բանաձևով՝ չկա Արցախ՝ չկա Հայաստան, չկա Հայաստան՝ չկա Արցախ: Սեփական հայրենիքի աշխարհագրությունից ու քարտեզից փոքրիշատե տեղյակ յուրաքանչյուր ուղեղակիր էակի համար դժվար չէ նկատել, որ կորցնելով Արցախը՝ Հայաստանի մնացած հատվածը զրկվում է ռազմավարական խորությունից, ըստ այնմ՝ մի քանի անգամ ավելի խոցելի է դառնում՝ երկու կողմից հարձակվելու պատրաստ թշնամական՝ ադրբեջանա-թուրքական ուժերի համար: Բայց այն հարցում, որ Արցախի կորուստը նշանակում է նաև Հայաստանի մնացած հատվածի կորուստ, կա ոչ պակաս խորքային մի էական հանգամանք ևս: Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, կամ ինչպես երբեմն ասում են՝ «Հայաստանի երրորդ հանրապետությունը» ուղղակիորեն Արցախյան շարժման ծնունդ է:

Արժե մի փոքր բացել փակագծերը: Հիշեցնենք, որ Արցախյան շարժման մեկնարկային փուլում խորհրդային կենտրոնական իշխանությունների առաջ կոնկրետ պահանջ էր դրվում՝ ԼՂԻՄ-ը հանել ադրբեջանական ենթակայությունից ու մտցնել Հայկական ԽՍՀ ենթակայության տակ՝ հաշվի առնելով Արցախի հայ ժողովրդի միահամուռ ցանկությունը և իշխանության օրինական մարմինների (խորհուրդների) համապատասխան որոշումները: Սակայն շատ արագ հասկանալի դարձավ, որ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը ա) չունի այդ խնդիրը լուծելու քաղաքական կամք և ցանկություն, բ) եթե չի խրախուսում, ապա առնվազն չի խոչընդոտում հայության դեմ ադրբեջանական իշխանությունների հրահրած ելուզակություններին, վայրագություններին, ջարդերին, տեղահանությանը: Հասկանալի դարձավ, որ մեր ազգային խնդիրը, մեր կենսունակության առումով անհրաժեշտ հարցը լուծելու համար պետք է ձևավորել սեփական զինված ուժեր, սեփական բանակ, պաշտպանական համակարգ, ըստ էության՝ պետք է ինքնիշխանություն և պետական ինստիտուտներ ունենալ:

Եվ այդ ամենը տեղի ունեցավ Արցախյան շարժման ծավալմանը զուգահեռ ու սկիզբ առած ազգային-ազատագրական պատերազմի ընթացքում: Արժե նաև հիշեցնել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որի նախաբանում հատուկ ընդգծված է, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Հայաստանի անկախությունը հռչակում է՝ «...ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Է՛լ ավելին, պետք է նաև հիշեցնել, որ Հայաստանի բազմափոփոխ Սահմանադրության ամենասկզբում անփոփոխ կերպով ուղիղ հղում է արված Հռչակագրին:

Մասնավորապես. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները...»:Այսինքն, Հայաստանի և Արցախի օրգանական կապն առավել քան պարզորոշ արտացոլված է նաև պետականության ձևավորման հիմնարար փաստաթղթերում: Գաղափարաքաղաքական առումով նաև դրանից է բխում այն ակնհայտությունը, որ Արցախի կորուստը ուղիղ գծով նշանակում է Հայաստանի կորուստ, որքան էլ որ ինչ-ինչ իշխանական խոսիչներ դատարկ «դատողություններ» անեն՝ «ավելի լավ է սա տա՞նք, թե՞ այն չտանք» փերեզակային մոտեցումներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը«Ժողովուրդ». Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»«Իրավունք». «Պրիլիչնի» պաշտոնի եմ քինյալու. Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ինԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ամենադիտված