Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ է փնտրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը փնտրում է բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, և, հետևաբար, չի պատրաստվում հակասության մեջ մտնել աշխարհում որևէ մեկի հետ։ Այս մասին Պեսկովը հայտնել է RT-ին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն վերահսկում է Եվրոպան։ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Մոսկվան վստահ է, որ աշխարհի պետությունների մեծ մասը չի ցանկանում միջազգային հարաբերություններում հետևել որևէ մեկ դիրքորոշման, քանի որ նրանք այլ տեսակետ ունեն։
«Երկրները կհասկանան, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում հակասության մեջ մտնել որևէ մեկի հետ։ Ռուսաստանը փնտրում է բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի և վստահության վրա»,- ասել է նա։
Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է թշնամական քաղաքականություն վարել Ռուսաստանի նկատմամբ։