Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Այս համակարգով ընտանիքում բռնության արատավոր երևույթի կրկնությունը հնարավոր կլինի կանխել». Զարուհի Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել նոր օրենսդրական փոփոխություն, որով առաջարկում է ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանելու նպատակով լրացում կատարել համապատասխան օրենքում՝ իրականացնելով էլեկտրոնային հսկողություն` «ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն՝ անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ»: Հսկողություն իրականացնող մարմինն էլ կլինի ներքին գործերի նախարարությունը։ Նախագծում նշվում է, որ ուսումնասիրել են միջազգային փորձը և պարզել, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման պրակտիկա:


«Բռնություն գործադրած անձի նկատմամբ նման համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս օպերատիվորեն հսկել վերջինիս տեղաշարժը` կիրառված որոշման պատշաճ կատարումն ապահովելու և բռնության հետագա հնարավոր դեպքերից խուսափելու նպատակով»:


Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ողջունում է այս նախագիծը և հույս հայտնում, որ ընտանիքում բռնության արատավոր երևույթի կրկնությունը հնարավոր կլինի կանխել:


«Կարծում եմ կարևոր նախագիծ է, քանի որ որևէ կերպ հնարավոր չէ վերահսկել բռնարարի տեղաշարժը: Իրավապշտպաններս այն համարում ենք ընտանիքում բռնության կանխարգելման լրջագույն մեխանիզմ: 2018թ-ից ոստիկանությունը կարող է կիրառել անհետաձգելի միջոցառման մասին որոշում, եթե առկա է բռնության ահազանգ: Այդ որոշման շրջանակներում անձը կարող է դուրս բերվել նույնիսկ սեփական բնակարանից և որոշակի ժամանակ թույլ չի տրվում մոտենալ բռնության ենթարկված անձին: Չկա մեխանիզմ, որ ոստիկանությունը կարողանա վերահսկել անձի մոտենալը, թերևս միայն այն է, որ բռնության ենթարկված անձը զանգահարում է և հայտնում, որ բռնարարը մոտեցել է իրեն: Այդ համակարգերը որոշակի առումով կկարողանան կանխատեսելի դարձնել բռնարարի գործողությունները»,-նշեց իրավապաշտպանը:


Դիտարկմանը, որ այդ դեպքում բռնարարի մյուս տեղաշարժերը ևս հասանելի են լինում ոստիկանությանը և որ այն կարո՞ղ է խնդիր առաջացնել անձի տեղաշարժի տեսանկյունից, Հովհաննիսյանը հակադարձեց, որ այստեղ օրենքը ելնում է անվտանգության նկատառումներից, իսկ տեղաշարժի իրավունքն ավելի ստորադաս է, քան այլ անձին վնաս պատճառելը: Անհետաձգելի միջամտությունը մասսայաբար կիրառվող որոշում չէ, եթե ոստիկանությունը գտնում է, որ դրա կարիքը կա, ապա կա նաև սպառնալիքը:

Ըստ մասնագետի՝ անընդունելի է կյանքի սպառնալիքի վտանգը ստորադասել տեղաշարժի իրավունքին: «Բոլոր այն երկրներում, որտեղ կիրառվում է ընտանեկան բռնության օրենսդրություն, ապա կան նաև կանխարգելող միջոցառումներ: Ավելին՝ որոշ երկրներում գոյություն ունի ընտանեկան բռնարարների ռեաբիլիտացիոն պրոցես,  որտեղ նրանց պարտադրվում է մասնակցել այդ ծրագրերին, որպիսի հասարակության հետ շփման տեսակետից, գնահատական տրվի՝ արդյոք նա անվտանգ է նույնիսկ ընտանիք կազմելու և  իր կյանքը շարունակելու տեսակետից»,- եզրափակեց մասնագետը:

Աննա Ավետիսյան

Իսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներՄոսկվան նախազգուշացում է հղել ԵրևանինԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան ԱբրահամյանՋուր չի լինի մինչեւ 18:00-նԸնդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից․ պատմության այս օրը (Նոյեմբերի 19)«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՑերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ Գրոսսի
Ամենադիտված