Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայ-ադրբեջանական բանակցությունները՝ բացառապես Եվրոպայի տարբերակով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկներ է ներկայացրել ադրբեջանական կողմին։

Կառավարության նիստում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրել է, որ փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ Մինսկի համախմբի համանախագահող երկրներին։ Իսկ այսօր արդեն Փաշինյանը ուղևորվել է Մյունխեն՝ մասնակցելու Անվտանգության համաժողովին, որին մասնակցելու են նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Թեև ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Մյունխենում կայանալու է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, Հայաստանի իշխանություններն առայժմ այդ տեղեկությունը որևէ կերպ չեն հաստատել։ Հիշեցնենք՝ դեռևս պատերազմից առաջ Մյունխենի համաժողովին՝ վերելակում Ալիևի և Փաշինյանի զրույցը բավականին լուրջ աղմուկ էր բարձրացրել։

Այժմ էլ եվրոպական կառույցները ցանկանում են նոր հանդիպում կազմակերպել Ալիևի հետ և հենց տեղում՝ եվրոպական հողում, քննարկել խաղաղության պայմանագրի հետագա ընթացքը։ Հատկապես Եվրամիության դիտորդների Հայաստան ժամանելու և տեղակայելու ֆոնին, որը հարուցել է Ռուսաստանի դժգոհությունը, Փաշինյանի գործողությունները վկայում են, որ իր աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության հարցում Փաշինյանը լիովին կողմնորոշվել է և ընթանում է դեպի Արևմուտք։

Առնվազն երեք օր նա փորձելու է հեռու մնալ Հայաստանից, մինչև Եվրամիության դիտորդների ժամանելը։ Ռուսական կողմը բազմիցս հայտնել է իր դժգոհությունը եվրոպական դիտորդների ժամանելու հետ կապված, ընդ որում պարզվում է, որ թեև դիտորդական առաքելությունը քաղաքացիական է, սակայն բոլոր երկրները ուղարկելու են ոչ թե քաղաքացիական անձանց, այլ ոստիկանության աշխատակիցների։

Ֆրանսիական ժանդարմների տեղակայման լուրից հետո հայտնի է դարձել, որ Գերմանիան ևս մեկ տասնյակից ավելի ոստիկանների է ուղարկելու, իսկ ընդհանուր առաքելությունը ղեկավարվելու է գերմանական ոստիկանության մի սպայի կողմից։ Թերևս արժի փաստել, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրել է կարգավորման եվրոպական տարբերակը, նաև լիովին փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, դրանով նոր սպառնալիքներ հարուցելով թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի համար։ 

Սարգիս Երեմյան

Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինՋուր չի լինելու մինչեւ 20:00-ն«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergԿրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … Պորտուպեյա
Ամենադիտված