Հաթայում երկրաշարժից հետո հսկայական ճեղք է առաջացել (լուսանկարներ, տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀաթայում երկրաշարժից հետո մոտ 200 մետր լայնությամբ և 30 մետր խորությամբ հսկա ճեղք է գոյացել՝ երկու մասի բաժանելով գյուղի ձիթենու այգին, գրում է Ihlas Haber Ajansi-ն։
Տարածքի բնակիչները պատմել են, որ երկրաշարժի ժամանակ ուժեղ պայթյուն են լսել։
Քահրամանմարասում տեղի ունեցած երկրաշարժերից հետո Հաթայի Թեփեհան գյուղի բնակիչները պայթյունի ձայն են լսել երկրաշարժի ժամանակ, իսկ որոշները պդնում են, որ նույնիսկ կանաչ լույս են նկատել։