Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իսրայելը հրապարակել է աշխարհում հակասեմիտիզմի մասին ամենամյա զեկույցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Azattyq.org-ը գրում է, որ Իսրայելի սփյուռքի նախարարությունը հրապարակել է 2022 թվականին աշխարհում հակասեմիտիզմի մասին ամենամյա զեկույցը։ Փաստաթղթի հեղինակները նշում են, որ ամբողջ աշխարհում հակասեմիտիզմի դրսևորումների դեպքերը նվազում են, սակայն մի շարք երկրներում աճ է նկատվում։ Փաստաթղթի կազմողները, մասնավորապես, նշում են ուկրաինական տարածք Ռուսաստանի զինված ներխուժումից հետո առաջին օրերին ԱՄՆ-ում և նախկին Խորհրդային Միության երկրներում սոցիալական ցանցերում հակասեմական հայտարարությունների և հրապարակումների աճ է նկատվել։


Անցյալ տարվա փետրվարի 15-ից մարտի 28-ը սոցցանցերում հեղինակները վերլուծել են հակասեմական բովանդակությամբ 55000 գրառում: Ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ մինչև 2022 թվականի մարտը սոցիալական ցանցերում հայտնաբերվել են 317000  հակասեմական արտահայտություններ պարունակող գրառումներ, ինչը գրեթե 40 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի մարտին:


Զեկույցի հեղինակներն ուշադրություն են հրավիրում համացանցի ուկրաինական և ռուսական հատվածներում հրեաների դեմ ուղղված բովանդակությամբ հաղորդագրությունների աճին։ Հեղինակները գրում են, որ ռուսական հարձակումը բազմիցս է օգտագործվել ծայրահեղ ձախ ակտիվիստների կողմից «Իսրայելին հրեշացնելու» համար, զուգահեռներ են անցկացվել պաղեստինցիների և ուկրաինացիների իրավիճակների միջև։ Բացի այդ, ըստ զեկույցի հեղինակների, առանց նշելու պատերազմի հենց սկզբից Ուկրաինային տրամադրված այլ օգնության մասին Իսրայելը անհիմն քննադատության է ենթարկվել Կիևին զենք մատակարարելուց հրաժարվելու համար: Սոցցանցերի մի շարք արաբ օգտատերեր նույնպես, ինչպես նշվում է զեկույցում, կողմնակալորեն են խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին նշելով նրա հրեական ծագումը։


Զեկույցում հղումներ կան նախորդ տարվա գարնանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարություններին։ Իտալական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Լավրովը հայտարարել է, որ «խելացի հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները սովորաբար հրեաներն են» և ենթադրել է, որ Ադոլֆ Հիտլերը հրեական արմատներ ունի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է եղել ներողություն խնդրել Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Նաֆտալի Բենեթից ԱԳ նախարարի նման հայտարարության համար։


Հետխորհրդային տարածքում Հայաստանում է գրանցվել հակասեմիտաֆոբիայի աճ, գրում են զեկույցի հեղինակները։ Անցյալ տարվա զեկույցում Հայաստանը նշված չէր, սակայն երկիրը ներառված էր 2020 թվականին: Փորձագետների կարծիքով, դա, ըստ երևույթին, տեղի է ունեցել այն ռազմական օգնության պատճառով, որ Իսրայելը տրամադրում էր Բաքվին ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին։ Զեկույցի հեղինակները նաև նշում են հակասեմականության կտրուկ աճ հիմնականում ռուսալեզու հայկական հեռագրային ալիքներում, որտեղ օգտատերերն իրենց թույլ են տալիս «հրեա» բառի նվաստացուցիչ հոմանիշներ օգտագործել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Եղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներ
Ամենադիտված