Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հրթիռների գործով մեզնից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում». Արտակ Դավթյան. 168.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1 տարի է՝ հրթիռների գործըդատարանում է, բայց, ըստ էության, տեղաշարժեր չկան, չեն հրավիրվել վկաները։ Համենայնդեպս, հունվարի 10-ի դրությամբ իրավիճակն այդպիսին էր:

Գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կամ նրա փաստաբանական խումբը ժամանակ առ ժամանակ հայտարարություն են տարածում դատական նիստերի հետաձգումների, ձգձգումների, քրեական գործի շինծու լինելու վերաբերյալ:

Հրթիռների գործով անցնում է նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ուստի 168.am-ը փորձել է նրանից ճշտել՝ ինչպե՞ս է գնահատում դատական գործընթացը:

– Հրթիռների գործով դատական նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել են՝ դատավորների եւ մեղադրող կողմի գերզբաղվածության, դատավորի հերթապահության պատճառաբանություններով, եղել են տեխնիկական խնդիրներ: Գործով անցնող եւ կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այս ամենում դիտավորություն է տեսնում։ Այսինքն, ըստ նրա, դատարանը փորձում է շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխել: Ինչպե՞ս եք Դուք գնահատում դատական գործընթացը, նիստերի հետաձգման փաստերը, դրանք արհեստակա՞ն են ձգձգվում: Դուք եւ Ձեր փաստաբանական թիմը հայտարարություններ չեք անում, պասիվ եք՝ ի տարբերություն Դավիթ Տոնոյանի եւ նրա թիմի, երբեմն էլ գործով անցնող ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի փաստաբաններն են ինչ-որ բաներ ասում լրատվամիջոցներին:

– Նիստերն ընթանում են, վերջերս ձգձգումներ եղան հիմնականում տեխնիկական պատճառներով՝ հոսանք չլինելու, հետո այնտեղ պիտի ինչ-որ բաներ նայեինք, տեխնիկական միջոցները չաշխատեցին (ապացույցների հետազոտման ընթացքում բացակայել կամ անաշխատ են եղել տեխնիկական միջոցները։- Մ.Պ), մեկ օր էլ այդ պատճառով ձգվեց: Չասեմ՝ արհեստական են դատական նիստերը ձգձգվում, բայց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան: Դա յուրաքանչյուրը յուրովի է գնահատում:

– Իսկ հրթիռների գործի մասին, առհասարակ, ի՞նչ կարծիք ունեք, ինչպե՞ս եք գնահատում այն:

– Մեզնից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում եւ մինչեւ վերջ կներկայացնենք մեր տեսակետները: Մենք բոլորս, ովքեր անցնում ենք այս գործով, համարում ենք, որ այնպիսի բան չենք արել, որը հակասում է օրենքներին, կամ ի նպաստ չի եղել մեր զինված ուժերի զարգացմանը: Դատարանում ընթանում է գործի քննությունը: Փորձելու ենք ապացուցել՝ ինչ որ արվել է, արվել է օրենքի սահմաններում եւ ի նպաստ մեր պետությանը:

– Պարոն Դավթյան, Դուք ժամանակին եւ երկար տարիներ զբաղեցրել եք Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը, արդեն մոտ 10 օր է՝ թափուր է այսօր արդեն ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Նորմա՞լ է, երբ նման կարեւոր պաշտոնը 10 օր թափուր է ստեղծված պայմաններում:

– Ես ի՞նչ մեկնաբանեմ, նույն տրամաբանությամբ երկար ժամանակ թափուր էր ԳՇ պետի պաշտոնը, հետո ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը: Ընդհանրապես նորմալ չեմ համարում, բայց նշանակողներին եւ ազատողներին պիտի հարցերն ուղղեք, ովքեր զբաղվում են այդ գործերով:

– Նաեւ Ձեզ ենք ուղղում, որովհետեւ օպերատիվ վարչության պետ եք եղել, վարչության խնդիրներին ծանոթ եք:

– Բնական է՝ ցանկացած պաշտոն, որ թափուր է, նորմալ չէ: Իսկ գլխավոր պաշտոնները Զինված ուժերում ցանկալի է, որ լինեն համալրված:

 

 

Իտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներՄոսկվան նախազգուշացում է հղել ԵրևանինԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան ԱբրահամյանՋուր չի լինի մինչեւ 18:00-նԸնդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից․ պատմության այս օրը (Նոյեմբերի 19)«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՑերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականին
Ամենադիտված