Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … երաժշտական գործիք ուդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուդը լարավոր-կսմիթային նվագարան է։ 


Ադ ընտանիքի նվագարանների զարգացման պատմությունն ամբողջությամբ ուսումնասիրված չէ, թեև հնագույն երաժշտության հարցերով զբաղվող մասնագետները համատեղ աշխատել են միասին բացահայտելու նվագարանի անցած զարգացման ճանապարհը։ Օրինակ մեր թվարկության 1-ին դարի հելլենիստական խնջույքի տեսարան է հայտնաբերվել Աֆղանստանի տարածքում, որտեղ հարթաքանդակում պատկերված է կարճակոթ և երկլարանի ուդ նվագող երաժիշտ:

Ֆրանսիացի երաժշտագետ Ռիշար Դյումբրիլը փաստում է, որ ուդն ավելի քան 5000 տարվա պատմություն ունի և որ այդ նվագարանը խորը անցյալում տարածված է եղել Միջագետքում։ Որպես ապացույց նա հիշատակում է Միջագետքում հայտնաբերված մոտավորապես մ.թ.ա. 3100 թվականով թվագրվող գլանաձև մի կնիք, որն այսօր պահպանվում է Բրիտանական թանգարանում։ Այդ կնիքի մի կողմում նկատելի է ուդանման գործիք նվագող կնոջ պատկեր։ Դյումբրիլը և այլ երաժշտագետներ նշում են, որ ուդի կամ լյուտնյայի տարատեսակները տարածված են եղել անտիկ ժամանակաշրջանում հունական պոլիսներում, Եգիպտոսում, էլամացիների ու հեթիթների երկրներում, Հին Հռոմում, Հին Հայաստանում, Կիլիկիայում, ինչպես նաև Հնդկաստանում ու Չինաստանում։ 


Ուդի տարատեսակները, որոնք տարածված են եղել Եվրոպայում և Ասիայում, բաժանվում են երկու հիմնական խմբի՝ երկար կոթ ունեցողներ և կարճ կոթ ունեցողներ։ Ըստ ուսումնասիրությունների, կարճ կոթով ուդը նախ տարածվել է Միջագետքի արևելքում, ապա Բակտրիայում և Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնված Գանդհարա երկրում։ Այն ունի նշաձև իրան։ Երաժշտագետները կարծում են, որ նվագարանի այդ տարատեսակը ձևավորվել է հյուսիս-արևմտյան հնդկական մշակույթի և նրա վրա ազդած հունական մշակույթի համադրությունից, որն էլ հետագայում հասել է մինչև Չինաստան ու Ճապոնիա։ Կարճակոթ ուդի ամենահին պատկերները վերաբերում են 8-րդ դարի պարսկական կերպարվեստին և հայտնաբերվել են Սուսայում։
Մեր թվականության 224 թվականին կործանվել է Պարթևական թագավորությունը, որին փոխարինել է Սասանյան թագավորությունը։

Բակտրիան ու Գանդհարանը մտել են այդ նոր թագավորության կազմի մեջ։ Այդ ընթացքում Բակտրիայում մեծապես տարածված կարճակոթ և նշաձև իրանով նվագարանը կոչվել է բարբաթ կամ բարբուդ, որն էլ ավելի ուշ, արաբերենի ազդեցությամբ հայտնի է դարձել ուդ անվանումով։ Երբ 711 թվականին արաբները նվաճել են Անդալուզիան, նրանք այստեղ են տարել ուդը, որտեղ հայտնի էր նվագարանի մի տեսակ դեռևս հռոմեական տիրապետության ժամանակներից՝ փանդուռա անվամբ։ 8-9-րդ դարերում արաբական աշխարհի շատ երաժիշտներ են գաղթել Իբերիա (Իսպանիա)։ Նրանցից մեկն էլ Աբու-լ-Հասան Ալի իբն Նաֆին էր, որը երկար ժամանակ մտմտալուց հետո իր ուդի վրա ավելացրել է հինգերորդ լարը։ 11-րդ դարում մուսուլմանների գերիշխանության տակ հայտնված Իբերիան դարձել է նվագարանների արտադրության կենտրոն։

Այդ ապրանքատեսակները հետզհետե թափանցել են Պրովանս` ֆրանսիացի տրուբադուրների և տրուվերների շնորհիվ։ Այնտեղից էլ ավելի ուշ տարածվել են ամբողջ Եվրոպայում։ Մինչև Եվրոպայում կզարգանար լյուտնյան, ուդը եղել է որպես արաբական երաժշտության հիմնական բաղկացուցիչը: Ուդը զարգացման որոշ ճանապարհ անցնելուց հետո լայն կիրառություն է գտել նաև Օսմանյան կայսրությունում։ Հայկական միջավայրում ևս ուդը հայտնի ու տարածված է եղել վաղնջենական ժամանակներից։ Նվագարանի պատկերներ հանդիպում են միջնադարյան ձեռագրերում և տապանաքարերի վրա։
  
Կ.Խաչիկյան

Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Լույս չի լինելու Ռուսաստանից ակտիվորեն վտարում են օտարերկրացիներին Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինԴոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները աճել են 100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Ջո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WPԱրարատի մարզում իրականացվելու են ավիացիոն քիմիական սրսկման աշխատանքներ Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է կանանց վրա Ռուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպանել մորը Պլանային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Բաքվում պահվող հայերի հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին Արարատում ողբերգական վթարի զոհերը մի ընտանիքի անդամներ էին. նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սև բժիշկ գինիՋերմուկ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով». Արփինե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն «Իրանի միջով տարանցում և արաբական շուկաների որոնում. Ի՞նչ է կատարվում հայկական արտահանման հետ»Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պատերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ Դերասան Գևորգ Գրիգորյանը սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղաի Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական բանակը վերջնականապես գրավել է Բայազետը. պատմության այս օրը (27 հուլիս)ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Արտառոց դեպք՝ Երևանում, տղամարդ է ձերբակալվել 30-ամյա կնոջ նկատմամբ գործողություն կատարելու կասկածանքով
Ամենադիտված