Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանի ազդեցության ընդունելի այլընտրանք չկա Կովկասում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Inosmi.ru–ն գրում է, որ Արևմուտքը չի կարող իրական այլընտրանք առաջարկել Ռուսաստանի ազդեցությանը Կովկասում, գրել է Responsible Statecraft-ը, ընդհակառակը, ԱՄՆ-ի և Եվրոպայի գործողությունները խիստ անպատասխանատու են և կարող են տարածաշրջանում միջէթնիկական հակամարտություն հրահրել։


Շատ արևմտյան դիտորդներ նշում են ուկրաինական հակամարտության ֆոնին Կրեմլի ազդեցության անկում Կովկասում, ինչպես նաև մեղադրում են Ռուսաստանին որպես տարածաշրջանում բացարձակ բացասական գործոնի և հավատում են, որ նրան կարող են փոխարինել ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն կամ ԵՄ–ն: Սակայն նման տեսակետը սխալ է գրեթե բոլոր առումներով: Ռուսական ազդեցությունն այնքան էլ բացասական չէ, ինչպես պնդում են, իսկ Արևմուտքը չի կարող փոխարինել նրան թե՛ աշխարհաքաղաքական նկատառումներով, թե՛ տարածաշրջան զորքեր մտցնելու ցանկության բացակայության պատճառով։


Առաջին սխալը կապված է տարածաշրջանում հակամարտությունների աղբյուրի որոշման հետ։ Որոշները վստահ են, որ հենց Մոսկվան է տարածաշրջանային հեգեմոնիան պահպանելու համար սկսել ու միտումնավոր հավերժացրել հակամարտությունները։ Վրացիների ու ադրբեջանցիների տեսանկյունից դա իսկապես այսպիսի տեսք ունի, բայց աբխազները, օսերը և հայերը կարծում են, որ Ռուսաստանը սատարել է ազատության համար իրենց պայքարին և թույլ չի տվել, որ իրենք ընդմիշտ ընկնեն մոռացության գիրկը: Վիճելի Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում ակունքները հասնում են ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանին: Բախումները հայերի և ադրբեջանցիների միջև սկսվել են դեռ 1905 թվականի հեղափոխության ժամանակ ռուսական կայսերական տիրապետության թուլացման ֆոնին, իսկ հետո աճել 1917 թվականին կայսրության փլուզումից հետո: Իրավիճակը կրկնվել է, երբ Խորհրդային Միությունը սկսել է 80-ականների վերջին փլուզվել։ Ռուսական կայսրության հետ հայերի մերձեցումը պայմանավորված էր Օսմանյան կայսրության նկատմամբ նրանց փոխադարձ թշնամանքով։ 1915-1916 թվականներին, երբ օսմանյան կառավարությունը կոտորեց հայ փոքրամասնությանը, միայն ռուսական բանակի առաջխաղացումը Թուրքիայում մնացած հայերին փրկեց ոչնչացումից։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Հայաստանը դարձյալ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի հայտնվեց սալի ու մուրճի արանքում, Կարմիր բանակի գրոհը և երկիրը ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկելը փրկեց հայերին աննախանձելի ճակատագրից։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա դեռ ներկայիս հակամարտությունից շատ առաջ խորհրդային Հայաստանն է ձգտել, որ այն իրեն փոխանցվի, բայց Մոսկվան հրաժարվել է  ազգամիջյան հակամարտության վախից։ 


Անհերքելի է, որ հենց Հայաստան–Ռուսաստան ռազմական դաշինքը, Հայաստանում ռուսական զինված ուժերի տեղակայումը և ռուսական միջուկային վահանն է հետ պահել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային հարձակվելուց: Թուրքիան ցանկանում է օգնել Ադրբեջանի թյուրք ժողովրդին այնպես, ինչպես Անկարան ներխուժեց Կիպրոս 1974 թվականին օգնելու թուրքական համայնքին: Բոլորը գիտեն, որ այն ժամանակ Արևմուտքը Կիպրոսը պաշտպանեց  ոչ ավելի, քան Հայաստանը Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Ուստի, չնայած ռուսական հզորության թուլացման վերաբերյալ մտահոգություններին և Լեռնային Ղարաբաղը պաշտպանելուՄոսկվայի անկարողությանը ակնկալվում է, որ մոտ ապագայում Երևանը դուրս չի գա Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ–ից: Եթե ​​Ռուսաստանը չմիջամտեր 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմին, որտեղ նրան հաջողվեց (թեկուզ ուշացած) հրադադար հաստատել, ապա Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք ենթարկվել էին հարձակման Թուրքիայի և Իսրայելի կողմից աջակցվող ադրբեջանական բանակի կողմից, լավագույն դեպքում ենթարկվելու էին էթնիկ զտումների։


2018 թվականի հակակոռուպցիոն «թավշյա» հեղափոխության արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր Հայաստանի քաղաքացիները գնալով ավելի քիչ են վստահում Մոսկվային, սակայն դա չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի հայերին, քանի որ նրանք անվտանգության միակ երաշխիքն են համարում ռուս խաղաղապահներին։ Վերջին տարիներին Մոսկվան իսկապես ողջ ուժով դիվանագիտական ​​հավասարակշռություն է փնտրում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Չնայած Հայաստանի հետ դաշինքին, Ռուսաստանը չի ցանկանում Ադրբեջանը հանձնել ՆԱՏՕ-ի լիակատար վերահսկողությանը։ Նաև արժեքավոր ռազմավարական հնարավորություններ են առաջացել ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից Թուրքիայի աճող օտարման շնորհիվ, ինչի մասին է վկայում Ուկրաինայում տիրող իրավիճակի նկատմամբ այդ երկրի կիսաչեզոք մոտեցումը։


Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ռուսական երկիմաստությունը հայելային արտացոլված է նաև Արևմուտքի խորը պառակտող մոտեցմամբ: Մի կողմից, ընդհանուր առմամբ արևմտյան հասարակական կարծիքը համերաշխություն է հայտնում հայերին։ Դրանում որոշակի դերակատարում ունեն կրոնական և մշակութային մտերմությունը, հայկական մեծ սփյուռքի ազդեցությունը ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, ինչպես նաև այն, որ Հայաստանը որոշ չափով թերի, բայց դեմոկրատական ​​երկիր է, իսկ Ադրբեջանը Ալիևների դինաստիայի ժառանգական դիկտատուրա: Մյուս կողմից, Արևմուտքը դատապարտելով Ղրիմի անջատումն Ուկրաինայից դժվար թե պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից: Ավելին, Թուրքիան դեռևս ՆԱՏՕ-ի անդամ է,և Արևմուտքը չի կարող իրեն թույլ տալ ամբողջությամբ հետ մղել նրան: Ադրբեջանի բռնատիրական ռեժիմը չի խանգարում Արևմուտքին նավթ ու գազ գնել նրանից։ Վերջապես, Վաշինգտոնի կոշտ հակաիրանական շրջանակները հույս ունեն օգտագործել Ադրբեջանը և իրանցի ադրբեջանցիներին որպես զենք Իրանի դեմ: Դրանով է բացատրվում նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը։


ԱՄՆ-ն և Եվրոպան հայտնվելով այս հակասական, բայց խորապես արմատավորված ազդակների արանքում կարող են ի վիճակի չլինել Կովկասի համար համահունչ և կենսունակ ռազմավարություն մշակել, առավել ևս մոբիլիզացնել ռեսուրսներն ու կամքը: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ամենադիտված