Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլից։
Խորին ցավակցություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի առիթով՝ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր պատրաստակամությունը անհապաղ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել թուրք գործընկերներին՝ այս բնական աղետի հետեւանքները վերացնելու համար։ Համապատասխան խողովակներով արդեն իսկ կոնկրետ առաջարկներ են ներկայացվել թուրքական կողմին։
Թուրքիայի նախագահը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին նման օպերատիվ և անկեղծ արձագանքի համար և ասել, որ հանձնարարում է երկրի իրավասու գերատեսչություններին ընդունել ռուս փրկարարների օգնությունը, ասված է հաղորդագրության մեջ։