Նեթանյահուն Մակրոնին հայտնել է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողություններն օգնում են Ուկրաինային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայտնել է, որ Իրանի դեմ Իսրայելի գաղտնի գործողություններն ի վերջո օգնում են այլ ետությունների, այդ թվում՝ Ուկրաինային:
«Երուսաղեմը Իրանի դեմ տարբեր մակարդակներում անկախ է գործում, սակայն այս գործունեությունը նաեւ համակարգված նպատակ ունի՝ նվազեցնելու կամ վնասելու այս իսլամական հանրապետության հնարավորությունները Իսրայելի դեմ», - ասել է նա:
«Իհարկե, դա նաեւ վնասում է այլ պետությունների վերաբերյալ Իրանի հնարավորություններին կամ նվազեցնում դրանք»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Նա նաեւ հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ աճող համագործակցությամբ։
Մակրոնն ու Նեթանյահուն հանդիպել են ձետրվարի 2-ին Փարիզում՝ քննարկելու Մերձավոր Արեւելքում Իրանին զսպելու միջոցները։