Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծառուկյան» դաշինքի 15 առաջնահերթ քայլերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Ծառուկյան» դաշինքը ներկայացրել է իր 15 առաջնահերթ քայլերը.

1. Միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին։ Այն բարձրացնել 25 հազար դրամով և պարբերաբար ինդեքսավորել:

2.2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ:

3.Առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից:

4.Առաջիկա հինգ տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:

5.Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում:

6.Պետության կողմից վարկավորել և խրախուսել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին: Գյուղատնտեսական վարկերի տոկոսը չպետք է գերազանցի 3-5 %-ի շեմը:

7.«Ծառուկյան » դաշինքի կողմից ձևավորվող նոր կառավարության առաջին որոշումը լինելու է արագաչափերի և կարմիր գծերի վերացումը:

8.Սառեցնել հանրային դժգոհություններով ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը և դրան ուղղված պետական բյուջեի տարեկան 28-30 մլրդ ՀՀ դրամի հասնող գումարներով բարձրացնել կենսաթոշակները: Իսկ քաղաքացիների ներդրած գումարները վերադարձնել։

9.Էապես իջեցնել գազի գործող սակագինը, քանի որ սահմանին 1000մ3 գազը ՀՀ-ն ստանում է 150 ԱՄՆ դոլարով, իսկ վերջնական սպառողին, այդ թվում՝ բնակչությանը, այն հասնում է առնվազն երկու անգամ բարձր գնով:

10.Կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60-65 %-ն արտադրում են հիդրոէլեկտրակայանները (ՀՀ-ում գործում է ավելի քան 200 ՀԷԿ) և ատոմային էլեկտրակայանը։ Ընդ որում՝ՀԷԿ-երի արտադրած 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքը կազմում է 2-5 ՀՀ դրամ, իսկ ԱԷԿ-ինը՝ 5-7 ՀՀ դրամ:

11.Մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, « հսկիչների » կիրառումը:

12.Գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման դիմաց վճար սահմանել 1000 ՀՀ դրամ:

13.Առողջապահական ոլորտում արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը՝ սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք սերտիֆիկատը: Պետական պատվերի համակարգը ամբողջությամբ սերտիֆիկացնել։

14.Վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմը՝ հօգուտ պետական բյուջեի:

15.Բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից:

Քասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի
Ամենադիտված