Իսրայելի վարչապետը Բլինքենի հետ քննարկել է Իրանի դեմ դաշինքի ամրապնդման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպումից հետո ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Իրանի դեմ երկու երկրների դաշինքի ամրապնդումը և Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու միջոցները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ ընդհանուր կոնսենսուս կա, որ այս [իրանական – Gazeta.ru] ռեժիմը չպետք է միջուկային զենք ստանա։ Մենք հիանալի զրույց ունեցանք ընդհանուր քաղաքականության մշակման և վտանգը կանխելու համար միասին աշխատելու փորձերի մասին։ Կրկնում եմ՝ մեր քաղաքականությունը, իմ քաղաքականությունն է՝ Իսրայելի ուժերի սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք Իրանին ստանալ միջուկային զենք և դրանց առաքման միջոցներ»,- ասել է Նեթանյահուն։