«Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Մարկոս Ալոնսոյի հետ
ՍՊՈՐՏԻսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Մարկոս Ալոնսոյի հետ պայմանագիրը մինչեւ 2024թ․ հունիս, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Անցած ամռանը Մարկոս Ալոնսոն «Բարսելոնային» միանալու համար համաձայնեց աշխատավարձի կրճատման, սակայն կողմերը կնքեցին մեկ տարվա պայմանագիր՝ պայմանավորվելով, որ կերկարաձգեն համագործակցությունը, եթե 31-ամյա ֆուտբոլիստի խաղամակարդակը համապատասխանի թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի պահանջներին։
Ալոնսոն Մադրիդի «Ռեալի» սան է, խաղացել է նաեւ «Բոլթոնում», «Ֆիորենտինայում», «Սանդերլենդում» եւ «Չելսիում»։