Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, քննարկել Լաչինի միջանցքում տիրող մտահոգիչ իրավիճակը և շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն ազդում է 120 հազար խաղաղ բնակիչների վրա։ Այս մասին նշված է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
«Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Բոլոր կողմերը պետք է լուծումներ փնտրեն երկխոսության միջոցով»,- նշված է գրառման մեջ: