Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կոչ կուղղեմ Իրանին՝ միջանտելու Բերձորի միջանցքի վերաբացմանը»․ Արամ Ա կաթողիկոս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 9 Յունուար 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանիի, ընկերակցութեամբ իր փոխանորդին:

Շուրջ ժամ մը տեւած հանդիպման ընթացքին քննարկուեցան երկու այժմէական նիւթեր: Առաջինը՝ Լիբանանի հանրապետութեան նախագահի ընտրութիւնն էր: Վեհափառ Հայրապետը անհրաժեշտ նկատեց ներ-լիբանանեան համաձայնութեան գոյացումը: Նախագահի անձին շուրջ համաձայնութիւն գոյացնելէ առաջ հրամայական է, որ քաղաքական օրակարգի եւ ուղղութեան մը շուրջ համաձայնութիւն ըլլայ, բնականաբար շրջանային ու միջազգային ոյժերու զօրակցութիւնը վայելող, որովհետեւ կարելի չէ անջատել Լիբանանէն ներս տեղի ունեցող զարգացումները շրջանի աշխարհաքաղաքական պայմաններէն, ըսաւ Նորին Ս. Օծութիւնը: Այս ծիրէն ներս ան շեշտեց Իրանի Իսլամական Հանրապետութեան դերը: Դեսպանը, իր կարգին, յայտնեց, որ իր երկիրը միշտ եղած է Լիբանանի կողքին՝ զօրակից անոր ներքին միութեան: Ան միաժամանակ ընդգծեց Լիբանանի հայ համայնքին քաղաքական դերակատարութեան կարեւորութիւնը, որպէս երկրին կարեւոր համայնքներէն մէկը:

Երկրորդ հարցը, որուն Հայրապետը անդրադարձաւ, Բերձորի միջանցքի վերաբացման հարցն էր: Ան ըսաւ, որ երեք շաբաթէ ի վեր 125,000 հայորդիներ կը մնան արգելափակուած եւ զրկուած առօրեայ կեանքի ամէնէն կենսական տարրերէն: Չեմ ուզեր քաղաքական վերլուծումներու մէջ մտնել. այս հանգրուանին հարցը ըստ էութեան մարդասիրական է եւ, հետեւաբար, Իրանի Իսլամական Հանրապետութեան միջամտութիւնը կը նկատեմ հրամայական: Երբ ուրիշներ կը լռեն ու կը դիտեն, Իրանի Իսլամական Հանրապետութեան մարդասիրական միջամտութիւնը վստահաբար մեծապէս պիտի նպաստէ տարածաշրջանէն ներս անոր դերին վերաշեշտման, ըսաւ Վեհափառ Հայրապետը: Դեսպանը, բնականաբար, կացութեան ծանօթ ըլլալով, որոշ յստակեցումներ կատարեց եւ խոստացաւ Վեհափառ Հայրապետին կոչը փոխանցել իր երկրի իշխանութեան:

Յայտնենք, որ նոյն օրը Նորին Ս. Օծութիւնը ընդունեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նապիհ Պըրրին ներկայացնող պատուիրակութիւն մը: Հանդիպման ընթացքին Վեհափառ Հայրապետը դարձեալ անդրադարձաւ Բերձորի միջանցքին: Իսկ օր մը առաջ, Հայրապետը ընդունած էր մարոնիթ Ռաաի Պատրիարքը ներկայացնող պատուիրակութիւն մը, ինչպէս նաեւ ասորի ուղղափառ Աֆրամ Բ. Պատրիարքը ներկայացնող Ճորճ Սալիպա Արքեպիսկոպոսը:

Վթարային ջրանջատում Ալավերդիում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը․ պատմության այս օրը (28 հուլիս)Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Լույս չի լինելու Ռուսաստանից ակտիվորեն վտարում են օտարերկրացիներին Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինԴոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները աճել են 100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Ջո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WPԱրարատի մարզում իրականացվելու են ավիացիոն քիմիական սրսկման աշխատանքներ Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է կանանց վրա Ռուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպանել մորը Պլանային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Բաքվում պահվող հայերի հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին Արարատում ողբերգական վթարի զոհերը մի ընտանիքի անդամներ էին. նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սև բժիշկ գինիՋերմուկ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով». Արփինե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն «Իրանի միջով տարանցում և արաբական շուկաների որոնում. Ի՞նչ է կատարվում հայկական արտահանման հետ»Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պատերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ Դերասան Գևորգ Գրիգորյանը սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղաի
Ամենադիտված