Բայդենը շուտով կարևոր հայտարարություն կանի․ The Hill
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է առաջիկա շաբաթներին հայտարարել, որ վերջնական որոշում է կայացրել 2024 թվականին իր պաշտոնում վերընտրվելու մասին։
Այդ մասին հայտնում է The Hill-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Բազմաթիվ աղբյուրներ հայտնել են, որ նախագահը մտադիր է առաջիկա շաբաթներին հայտարարել երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին: Նա, հավանաբար, այդ մասին կհայտարարի փետրվարին»,- նշվում է հոդվածում։
Ըստ The Hill-ի, այնուհետև՝ ապրիլին, Բայդենը պատրաստվում է կրկնել այս հայտարարությունը «ավելի պաշտոնական պայմաններում»։
Միաժամանակ, ըստ ամերիկյան պարբերականի, Բայդենի խորհրդականներն արդեն ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում ԱՄՆ գործող նախագահի ապագա նախընտրական քարոզարշավի նախապատրաստման հարցով։
The Hill-ը տեղեկացնում է նաև, որ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ Սպիտակ տան ղեկավարը մտերիմների հետ քննարկել է իր ծրագրերը։