Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրալի տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: 

Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը: 

Սուրբ Պատարագի ընթացքում Վազգեն Սրբազանը, իր քարոզում ներկայացնելով Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհուրդը, անդրադարձ կատարեց մարդ-Աստված հարաբերությանը. «Թեև չենք բացառում մարգարեների, Սուրբ Գրքի մեկնիչների, աստվածաբանների կարևորությունը՝ Աստծու խոսքը մեզ ավելի դյուրին մատուցելու առումով, բայց այսօր կարևոր է յուրաքանչյուրիս անհատական հաղորդակցությունն Աստծո հետ»։ Այս առնչությամբ պատարագիչ Սրբազանը հորդորեց ներկաներին, թոթափելով աշխարհիկ մտածումները և հեռու վանելով մարդու հոգին ու կյանքը մաշող խոհերը, խոսել Տիրոջ հետ՝ դեպի երկինք բարձրացնելով մեր անկեղծ աղոթքները։

Վազգեն Սրբազանը, անդրադառնալով նաև մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, ընդգծեց, որ առկա փորձությունները հնարավոր է հաղթահարել հավատքի, աղոթքի ու նվիրական գործերի շնորհիվ։

Վերջում Պատարագիչ Սրբազանը տոնի առիթով շնորհավորեց հավատացյալ հայորդիներին և մաղթեց Սուրբ Ծննդյան լուսավոր օրհնությունն ամենքին։

Սուրբ Պատարագի ավարտին, նախատոնակի արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:

Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Հայաստանում կայանալիք հանրաքվեի նախաձեռնության հեղինակ. «Փաշինյանի քաղաքական դագաղը»Վանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին Գոռում են ոչ լավ կյանքից. Հայաստանի ձկնաբույծներն ու ֆերմերները դուրս են գալիս բարրիկադներՎթարային ջրանջատում Ալավերդիում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը․ պատմության այս օրը (28 հուլիս)Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Լույս չի լինելու Ռուսաստանից ակտիվորեն վտարում են օտարերկրացիներին Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինԴոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները աճել են 100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Ջո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WPԱրարատի մարզում իրականացվելու են ավիացիոն քիմիական սրսկման աշխատանքներ Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է կանանց վրա Ռուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպանել մորը Պլանային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Բաքվում պահվող հայերի հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին Արարատում ողբերգական վթարի զոհերը մի ընտանիքի անդամներ էին. նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սև բժիշկ գինիՋերմուկ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով». Արփինե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն
Ամենադիտված