Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՅԴ-ն անհրաժեշտ է համարում Արցախի իշխանությունների հետ աշխատող, համակարգող մարմնի ստեղծումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լաչինում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հայտարարությունում ասվում է. «Ծավալապաշտական նկրտումները բավարարելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը շարունակվում է։

Հեռահար նպատակներ հետապնդող «բնապահպանական» կազմակերպված սադրանքի հետևանքով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն ու Հայաստանը իրար կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Փաստացի Արցախը գտնվում է ամբողջական շրջափակման մէջ և շուրջ 120.000 հայ բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի առջև։

Հերթական անգամ Ադրբեջանը շինծու պատրվակով կոպտորեն ոտնահարում է 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առանց լուրջ հակազդեցության արժանանալու Հայաստանի և Ռուսաստանի կողմից։

Ադրբեջանի այս սանձարձակ վարքագիծը, ինչպես միշտ, բացահայտ կերպով հովանավորվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակները պարզ են՝ հայաթափել Արցախը, մասնատել և ինքնիշխանությունից զրկել Հայաստանի Հանրապետությանը։

Անցնող շաբաթների ընթացքում արցախահայությունը հերթական անգամ ի ցույց դրեց իր անկոտրուն կամքն ու ոգին և հակառակ բոլոր դժվարություններին շարունակում է տեր կանգնել իր ինքնիշխանությանը։ Տարբեր միջազգային կառույցների և ատյանների, բազմաթիվ երկրների պետական հաստատությունների և պաշտոնատար անձանց հասցեական դատապարտումները, առանձին գործիչների հայտարարությունները խիստ կարևոր և գնահատելի նկատելով հանդերձ, անդրադառնում ենք, որ դրանք բավարար չեն Ադրբեջանի անմարդկային գործելակերպը կանխելու համար։

ՀՅ Դաշնակցությունն իր կազմակերպական միավորների, Հայ Դատի գրասենյակների և հանձնախմբերի, ուղեկից միությունների և քույր կառույցների միջոցով կարողացել է դեկտեմբերի 12-ից դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական-քարոզչական և մարդասիրական գետնի վրա հսկայածավալ աշխատանքներ իրականացնել և այսուհետ ևս արվելու է առավելագույնը արցախահայությանը զորավիգ կանգնելու և Արցախի իրավունքները պաշտպանելու համար։

Արցախը հայկական պահելու հարցում բոլորս անելիք ունենք։ Դժվարին ու ճակատագրական զարգացումները դեռ առջևում են։ Ինքնակազմակերպվելու, համազգային ջանքերով մեր իրավունքներին տեր կանգնելու ու մեր ազգային շահերը պաշտպանելու մարտահրավերների առջև ենք։

Առ այդ, ՀՅԴ Բյուրոն անհրաժեշտ է համարում Արցախի իշխանությունների հետ անմիջականորեն աշխատող, համահայկական ցանցային ներուժը կազմակերպող և համակարգող մարմին առաջացնելու շուրջ գործնական քայլերի ձեռնարկումը։

Միաժամանակ, մեկ անգամ ևս հարկ ենք համարում Հայաստանի օրվա իշխանություններին հորդորել զերծ մնալու Հայաստանի և Արցախի շահերը վտանգող, ապաշնորհ ու անհեռատես քաղաքականությունից։ Հայաստանը չի կարող հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից։ Որևէ պարագայում Արցախի ինքնիշխանությունը, արցախահայության ինքնորոշման իրավունքը չեն կարող սակարկման առարկա լինել։ Ցանկացած ետքայլ կարժանանա հակազդեցության բոլոր հնարավոր ձևերով և եղանակներով։

Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Սերյոժա Պետրոսյանն է կյանքից հեռացել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան Կասեցվել է «Էմտա Գրուպ»-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Վաղարշապատում կինը կյանքից զրկել է 43-ամյա տղամարդուն․ ի՞նչ է եղել Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետՍրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը. պատմության այս օրը (օգոստոս 31) Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Մադրիդի «Ռեալը» 4։0 հաշվով հաղթել է «Մալագային» ու շարունակում է հաղթարշավը Լա լիգայում Ճամբարակում այրվել է մթերային խանութ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների նախապատրաստման մասին «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում «Ինչո՞ւ է դա պետք Հայաստանին». Դաշնության խորհրդի անդամը մեկնաբանել է Երևանի ԵՄ-ին անդամակցելու հավանական դիմումըԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել
Ամենադիտված