Ապրիլյան պատերազմի տարելիցին Բաքուն յուրահատուկ սադրանք է նախապատրաստել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՏիգրան Խզմալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն՝ ընդդեմ Լալա-Թեփեի, ՌԴ-ն՝ կողմ։
Ապրիլյան պատերազմի տարելիցին Բաքուն յուրահատուկ քարոզչական սադրանք է նախապատրաստել՝ հրավիրելով երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին մասնակցելու մեկ տարի առաջ զավթած Լելե-Թեփե բարձունքի մատույցներում գտնվող Քյուչուկ գյուղի վերաբնակեցման տոնակատարությանը։
Ընդ որում՝ գյուղի կառուցմանը Բաքուն տրամադրել է նախանձելի գումար՝ 3 միլիոն դոլար։ Սակայն ԱՄՆ և ԵՄ մի շարք դեսպաններ հրաժարվեցին այս քարոզչական ներկայացմանը՝ գիտակցելով Արցախյան կարգավորման ենթատեքստում սեփական պատասխանատվությունը և նման նաաձեռնության սադրիչ բնույթը։
Միաժամանակ, Ալիևի հրավերը պատրաստակամոթյամբ ընդունեցին Հայաստանի «դաշնակիցներ» համարվող ՀԱՊԿ երկրների դիվանագետները, առաջին հերթին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը։
Ողբերգական քառօրյա պատերազմի տարելիցին դիրքորոշումների նման տարբերությունը շատ բան է ասում հայության արժանապատվության և Արցախյան խնդրի լուծման հանդեպ Արևմուտքի և Ռուսաստանի վերաբերմունքի մասին»։