Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում ներկա պահին միայն ցամաք հացի խնդիր չկա. Մեծ Շեն համայնքի ղեկավար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում պարենային դեֆիցիտն օրեցօր մեծանում է։ Շուրջ երեք շաբաթ շրջափակման մեջ գտնվող Մարտակերտի եւ Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարները NEWS.am-ի հետ զրույցում պատմել են, որ խանութները կիսադատարկ են, շաքարավազ, կրուպեղեն, բանջարեղեն, մրգեր խանութներում չկան։ Չնայած այս ծանր դրությանը՝ արցախցիները փորձում են չկոտրվել։

 «Շաքարավազ, ձեթ, բանջարեղեն, կարելի է ասած՝ ընդհանրապես չկա։ Ապրանքը սահմանափակ քանակով են վաճառում, որ բոլորին հասնի։ Պակասող մթերքներն ավելի շատ են, քան եղածները, հետեւաբար ավելի հեշտ է թվարկել այն ապրանքները, որոնք կան։ Օրինակ, հացի պակաս չի զգացվում, խանութներին օրական երկու անգամ հաց են հասցնում։ Ամենագլխավորն այն է, որ խուճապ չկա»,– ասաց Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանը։

Մարտակերտի շրջանի Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Անանյանն էլ հայտնեց,  որ խանութներում 20 տոկոս ապրանք է մնացել։ Այս համայնքում էլ առաջին անհրաժեշտության ապրանքները սպառվել են։

«Արցախում ներկա պահին միայն ցամաք հացի խնդիր չկա, մնացածի պակասը խիստ զգացվում է, օրինակ՝ միրգ չկա, դեղորայքի խնդիրը նույնպես մեծ է։  Կարտոֆիլը գուցե մի երկու ամիս էլ բավարարի, բայց մնացածը բացակայում է։ Բենզինը խիստ անհրաժեշտության դեպքում է օգտագործվում միայն։ Մենք դիմանալու ենք, հարցը դա չէ, ուղղակի էդ դավաճանին հանեք, ուրիշ ոչ մի բան։ Մեկ է՝ մենք ապրելու ենք մեր գյուղում, անկախ նրանից, թե ինչքան ենք մնալու բլոկադայում, մի կերպ յոլա ենք գնալու, մենք Արցախը թողնելու մտադրություն չունենք»,– ասաց Դավիթ Անանյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ից Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 

Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Թուրքիան կառուցում է Զանգեզուրի միջանցքըՀանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հայաստանին կոչ են արել դուրս չգալ ԵԱՏՄ-ից. «Մեզ ԵՄ–ն չի ողջունում»Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Կոստանյանը՝ Անթալիայում Ռուսաստանը կսահմանափակի հայկական կոնյակի մատակարարումները Փաշինյանի Պուտինին ուղղված ժողովրդավարության և ինտերնետի արգելափակման վերաբերյալ հայտարարություններից հետոՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում «Ռեալ Սոսյեդադը»՝ Իսպանիայի գավաթակիր Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր Հայաստանի ավտոճանապարհների վիճակը Ապրիլի 19-ի առավոտյան Հայտնի է դարձել, թե ինչու է Թրամփը հրաժարվել Իրանի Խարգ կղզին գրավելու գաղափարից Մարշալ Բաղրամյանը զարմանքից կքարանար. Հայաստանը օգնություն է ուղարկել բանդերական ՈւկրաինայինՄեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը․ պատմության այս օրը (19 ապրիլ)Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով մոտ 3500 զոհի մասին ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Ռուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԻրանը հայտարարել է օդային տարածքը բացելու մասին Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմшհու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների Ապրիլի 19-ին ճանապարհներ կփակվենԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից Էրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Ավտովթար՝ Դիլիջանի թունելում․ վիրավոր կա Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն խաղացողի անունը Ովքեր են ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 թեկնածուները Ապարանում կասեցվել է լցակայանի բենզինի վաճառքը Սպասվում է անձրև և քամու ուժգնացումԱրման Ծառուկյանին և նրա ուղեկիցներին ինքնաթիռից իջեցրել են. ինչ է տեղի ունեցել Ինչ են քննարկել Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանն Անթալիայում
Ամենադիտված