Պուտինն ու Փաշինյանը մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում ընթացած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ շ
Նա շեշտել է, որ Ռուսաստանին մտահոգում է այդ տարածաշրջանում լարվածության աճը։
«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով։ Մոսկվան կշարունակի շփումները Բաքվի և Երևանի միջև», - հավելել է նա։