Սև ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերվել. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սև ծովում Թուրքիայի տարածքային ջրերում բնական գազի պաշարներն աճել են մինչև 710 միլիարդ խորանարդ մետր և գնահատվում է 1 տրիլիոն դոլար:
«Մեր հորատող «Ֆաթիհ» նավը ջրի տակ 3023 մետր խորության վրա հայտնաբերել է 58 միլիարդ խորանարդ մետր գազ: Մեր գազի հանքավայրերի ընդհանուր պաշարները նոր հորի հետ միասին ավելացել են՝ մինչև 710 միլիարդ խորանարդ մետր և գնահատվում են 1 տրիլիոն դոլարի չափով»,- կառավարության նիստից հետո ասել է Էրդողանը։