Բայդենը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ կլինի հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, եթե Ռուսաստանը բանակցելու լուրջ պատրաստակամություն ցուցաբերի։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Դուք լսել եք, որ նախագահն ինքը՝ [Ֆրանսիայի] նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Պուտինը լուրջ պատրաստակամություն ցուցաբերի, ինքն անպայման պատրաստ կլինի հանդիպել նրա հետ», - ասել է Քիրբին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի ղեկավարը պատրաստ կլինի բանակցել իր ռուս գործընկերոջ հետ միայն ռուսական կողմի լուրջ և իրական «պատրաստակամության» առկայության դեպքում: