Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է շուտափույթ կերպով վերականգնվի. ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ նշելով, որ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքով անցնող  ճանապարհի արգելափակումից ի վեր։

«Ես անհանգստացած եմ, որ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումը, ինչի պատճառով որոշ մարդիկ չեն կարողանում հասնել իրենց տներ, ինչպես նաև հիմնական ապրանքների և ծառայությունների, ներառյալ սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության խափանումը սպառնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից մարդու իրավունքների իրացմանը»,-ասել է Դունյա Միյատովիչը:

Նա կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել ճանապարհով տեղաշարժը վերականգնելու համար։

«Միջանցքի հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ ճանապարհի երկայնքով տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ընդ որում, բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն լարվածության աճից», - ասել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը։

«Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անխոչընդոտ հասանելիության ապահովման կարևորությունը բոլոր տարածքներ և բոլոր ժողովուրդներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվողներին: Ինչպես ես նշել եմ իմ 2021 թվականի հուշագրում, համապատասխան իշխանությունները պետք է մշակեն մուտքի արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք հնարավորություն կտան բոլոր համապատասխան դերակատարներին, ներառյալ իմ գրասենյակին, առաջնահերթության կարգով հասնել նրանց, ովքեր ունեն մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք», - նշված է հայտարարությունում:

Դունյա Միյատովիչը հավելել է, որ որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին։

«Ես պատրաստ եմ ներգրավվել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ՝ աջակցելու առկա մարտահրավերների հաղթահարմանը», - եզրափակել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը։

Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասինՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Արագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը Ուկրաինան մնում է ԱՊՀ անդամ, քանի որ պաշտոնապես չի դուրս եկել միությունից․ Լեբեդեւ «Ռենշին»-ի աջակցությամբ ընթացող «Վիրտուոզների բանաձև» նախագծի 6-ամսյա հաջող համագործակցությունը «Գրանդ Քենդիի» անունից ստացվող հաղորդագրությունը կեղծիք է. Սամվել ՄարտիրոսյանՅուրաքանչյուր ընտրող տեղամասում պետք է ստանա 18 քվեաթերթիկ. ԿԸՀ Երևան քաղաքի պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել Զորահանդես՝ գեղեցիկ, բայց անիմաստ Հայաստանը պետք է իր հաշվին շարժվի ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ․ ՊեսկովՌԴ սահմանափակումների վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել «Չայնիի» ոլորաններում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը. կա տուժածՌուսաստանի պատժամիջոցներն ուղիղ ազդելու են շարքային քաղաքացու վրա Փաշինյանը մեղմացրե՞լ է հակառուսական հռետորաբանությունը ԱՄՆ-ն պատրաստվում է Թրամփի դիմանկարով 250 դոլարանոց թղթադրամ թողարկելՄիգրացիայի ծառայությունը հրապարակել է ընտրական ռեգիստրում ընտրողների թիվըԱրջը հարձակվել է տղամարդու վրա, նա ստացել է գլխի և այլ վնասվածքներ․ ՌԴ Մոսկվայում վստահ են՝ հայկական գյուղմթերքի արգելքը խնդիր չի ստեղծի Աստանայում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստըԱՄՆ-ը չեղարկել է մի շարք ռուսաստանցիների և տանկերների նկատմամբ պատժամիջոցներըԲերեզովսկին մեկնաբանել է Մխիթարյանի՝ Ինտերի հետ պայմանագրի սպասվող երկարաձգումը Ոստիկանության գվարդիայի հրամանատարն ու ՆԳՆ այլ ծառայողներ պարգևատրվել են Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանովՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով. կտեղափոխվի ցորեն և պարարտանյութ 4 օր գազ չի լինելու«Տառերի պուրակի» մոտակայքում բախվել են «Opel»-ը և «Honda»-ն․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց «Ի՞նչ է արել Ռուսաստանը Հայաստանի համար»«Կրեմլում Փաշինյանի լկտիությունը անպատիժ չի մնացել. Երեք սցենար Հայաստանի համար Ռուսաստանի հետ խզումից հետո»Սամվել Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ Ծանոթ ու միաժամանակ անհայտ... Parker գրիչԲագրատ Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում առաջին հավաքն է կազմակերպել․ պատմության այս օրը (29 մայիս)Էժան գազից մինչև փակվող շուկաներ․ ինչ գին կարող է վճարել Հայաստանը Դոլարն ու ռուբլին թանկացել ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի նշված հասցեներումԸնտրություններին ընդառաջ ամենամեծ ֆինանսական շարժը արձանագրվել է ՔՊ կուսակցության մոտ. «Ժողովուրդ»Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին. «Հրապարակ» Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ն չի կարողանա նրան գազ մատակարարել նախկին գներով․ ՑիվիլևԵվրահանձնաժողովը Temu-ին տուգանել է 200 միլիոն եվրոյով՝ Թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համարԱՄՆ ֆիննախը ցանկանում է Թրամփի պատկերով 250 դոլարանոց թղթադրամ թողարկել․ WPԵրևանը Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք. Զախարովա Ափսոս, որ Էստևաոն չի մասնակցի աշխարհի առաջնությանը․ նա անհավանական տաղանդ ունի․ Ժունիոր
Ամենադիտված