ԱՄՆ-ն 60 միլիոն դոլար Հայաստանին և 2 միլիոն դոլար Արցախին աջակցություն կտրամադրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ 2023 ֆինանսական տարվա վերջնական հատկացումների օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:
«Եզրափակիչ զեկույցում ասվում է, որ համաձայնագիրը ներառում է ոչ պակաս, քան 60 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի համար աջակցություն, ներառյալ՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության ծրագրեր:
Նշվում է, որ համաձայնագիրը նախատեսում է տրամադրել 2 միլիոն ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած տարածքներում «մարդասիրական ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման աշխատանքների համար», - նշվում է հաղորդագրությունում: