Լուկաշենկոն իրեն և Պուտինին անվանել է «ամենավնասակար, թունավոր մարդիկ այս մոլորակի վրա»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «համաագրեսորներ»։ Այս մասին նա հայտարարել է համատեղ մամուլի ասուլիսում։ Այս մասին հայտնում է Kommersant.ru-ն։
«Մենք երկուսով համաագրեսորներ ենք, ամենավնասակար, թունավոր մարդիկ այս մոլորակի վրա: Մենք միայն մեկ վեճ ունենք՝ ով է ավելի շատ (ագրեսոր - խմբ․)։ Վլադիմիր Վլադիմիրովիչն ասում է, որ ես։ Ես արդեն սկսում եմ մտածել, որ նա: Մենք որոշում ենք կայացրել, որ հավասար ենք»,- ասել է Բելառուսի ղեկավարը ։