Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի՝ հոգեպես ամենուժեղ նշանները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Greatpicture.ru կայքը ներկայացրել է, թե կենդանակերպի որ նշաններն են հոգեպես ամենաուժեղը։

Օդի տարերք

1. Ջրհոս։ Օդի տարերքի ներկայացուցիչների ցանկանում ամենաուժեղը Ջրհոսն է։ Չնայած որոշակի երազկոտությանը և ձգտումը բարձր իդեալների՝ կենդանակերպի այս նշանը կյանքում շատ անգամներ կարող է դժվարություններ ունենալ, բայց ոչ մի դեպքում չի հանձնվի։ Ջրհոսները կարող են արագ հարմարվել կյանքի ցանկացած փոփոխության, ինչը նրանց հոգեպես ավելի ուժեղ է դարձնում։

2. Կշեռք։ Նրանք այնքան էլ թույլ չեն, բայց գործն ավարտին չհասցնելու սովորություն ունեն։ Արագ են կորցնում էնտուզիազմը և ցանկությունը, դրանց հետ մեկտեղ՝ նպատակը։

3. Երկվորյակներ։ Այս տարերքի ներկայացուցիչների շարքում Երկվորյակներն ամենաթույլն են։ Չեն կարողանում կենտրոնանալ մի գործի վրա, հաճախ աջակցության կարիք են ունենում։ Երբ դժվարություններ են ունենում, ընկնում են խուճապի մեջ և օգնություն խնդրում մյուսներից։

Կրակի տարերք

1. Աղեղնավոր։ Կրակի տարերքի ներկայացուցիչների շարքում Աղեղնավորն ամենաուժեղն է։ Այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն տրտնջում և աշխատում են ցանկացած իրավիճակում պահպանել մարդկային հատկությունները։ Կարող են կառավարել զգացմունքները, պրովոկացիաների չեն ենթարկվում, միշտ ունեն իրենց կարծիքը։ Նրանց ուժը լավատեսությունն ու հայացքների լայնությունն է։

2. Առյուծ։ Առաջին հայացքից՝ ուժեղ և կամային են թվում, բայց մեծամասամբ կախված են իրավիճակից և շրջապատի կարծիքից։ Մշտապես աջակցության և գովեստի կարիք ունեն։

3. Խոյ։ Կրակի տարերքի շարքում ամենաթույլն են։ Չնայած շատ ակտիվ են և գործունյա՝ չեն կարողանում կառավարել զգացմունքները, ենթարկվում են նրան, ինչ կատարվում է իրենց հոգում։ Երբեմն անմիտ քայլեր են անում, ինչի հետևանքով հայտնվում են բարդ իրավիճակում։

Հողի տարերք

1. Այծեղջյուր։ Համառ են, վճռական և հետևողական։ Դժվար է ցավեցնել նրանց և նեղացնել։ Նույնիսկ, եթե ամեն ինչ վատ է, կգնան դեպի իրենց նպատակը՝ թեկուզ փոքր, անշտապ քայլերով։

2. Կույս։ Հաճախ են ուժեղ մարդու տպավորություն թողնում, բայց հաճախ պատրաստ չեն աշխարհ ընդունել այնպիսին, ինչպիսին այն կա։

3. Ցուլ։ Այս տարերքի ներկայացուցիչների շրջանում ամենաթույլն են: Չեն սիրում փոփոխություններ։ Ցանկանում են ամբողջ կյանքն ապրել հանգիստ և երջանիկ, բայց եթե պլանները տապալվում են, դառնում են անօգնական։

Ջրի տարերք

1. Ձկներ։ Շատ ուժեղ են՝ չնայած այն հանգամանքին, որ երբեմն կորցնում են կապն իրական աշխարհի հետ։ Կարող են երկար ժամանակ համբերել, սպասել և հուսալ։ Սա օգնում է նրանց՝ մինչև վերջ պայքարել երջանկության համար։

2. Կարիճ։ Այդքան էլ ուժեղ չեն։ Նրանց թուլությունն այն է, որ կարող են երկար ժամանակ իրենց մեջ պահել զգացմունքները։ Հետագայում դրանք ներսից «կրծոտում են» հոգին՝ ավելի ու ավելի թույլ դարձնելով այս նշանի ներկայացուցիչներին։

3. Խեցգետին։ Ամենազգացմունքայինն են։ Շատ հեշտ է նեղացնել նրանց։ Մշտապես հոգեկան աջակցության և օգնության կարիք ունեն։ Եթե նրանց կողքին ոչ ոք չլինի, կկարծեն, թե ոչինչ հնարավոր չէ փոխել, և կընկնեն դեպրեսիայի մեջ։

 

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների աշխատանքի արդյունքում Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը կբերվի Մխչյան՝ հավատացյալների օրհնության համար Ապրիլի 15-ից հին թղթադրամները դուրս կգան շրջանառությունից OpenAI-ը հայց է ներկայացրել ու հորդորել հետաքննել Իլոն Մասկի «հակամրցակցային վարքագիծը» Իրանի ԻՀՊԿ-ն սպառնացել է ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին 36-ամյա Արկադի Սիրեկանյանը հետախուզվում է Ղազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Խարգ կղզու վրա հարձակում է եղել, պայթյուններ են լսվել Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Ավելի քան 14 միլիոն իրանցիներ պատրաստակամություն է հայտնել զոhաբերել իրենց կյանքը՝ երկիրը պաշտպանելու համար․ Փեզեշկիան Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա hարձակում է եղել, վիրավnրվել է 2 ոստիկան, hարձակվողներից 2-ը uպանվել են (տեսանյութ) Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան տեսքով Պայթյուններ են որոտացել Յազդ քաղաքի մոտակայքում ու Թեհրանի աերոտիեզերական ենթակառուցվածքների տարածքում Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 2 զոհ Փաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Կրակnց՝ Էկոնոմիկայի նախարարությունում. կա տուժածՄոջթաբա Խամենեին անգիտակից վիճակում է և անկարող է կառավարել Իրանը․ «The Times» Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանների բողոքը Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ»Հայաստանում կառավարության կողմից Եկեղեցու դեմ ուղղված գործողություններին հանրային արձագանք է ձևավորվումԵրևանին հիշեցրել են, որ նորվեգական կարմրախայտը նման չէ հայկական կարմրախայտինԵվրոպան չի փոխարինի Ռուսաստանին. «Փաստ»1 զոհ, 2 վիրավոր․ ինչ է կատարվել «Շանգրի-Լա» խաղատան մոտԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահացել է նոյեմբերի 9-ին՝ զինադադարից ժամեր առաջ. «Փաստ»Խաղաղության բանալին ուժն է. «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության տեսլականը Քաղաքագետ Քոչարյան. Հայաստանը ռիսկի է դիմում մնալ կոտրած տաշտակի առաջՊուտինը Փաշինյանին դժվար ընտրության առաջ է կանգնեցրելԸնտրության դեմ հանդիման. իշխանափոխության «անատոմիան». «Փաստ»Մանևրելու սահմանը. ինչ վտանգների առաջ կարող է կանգնել Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Նոր մանրամասներ՝ Աբովյանում սպանված երիտասարդի գործից․ երեք անձ կալանավորվել է Մայրության և գեղեցկության օր. պատմության այս օրը (07 ապրիլ)Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ»«Որքան ընտրություններին մասնակցությունը մեծ լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը քչանալու են». «Փաստ»Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ»Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ»Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ»ՔՊ-ում կրկին իրար փոր են թափում. «Հրապարակ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ»Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Խաղաղության մասին խոսող իշխանությունը՝ զորահանդեսի է պատրաստվում. «Ժողովուրդ» Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ»Երևանից չվերթների սակագները․ ո՞ր ուղղություններն են ամենամատչելին Շանհայի համագործակցության կազմակերպությունը հանդես է եկել Իրանի շուրջ իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվել Մենք լայնածավալ պատասխան կտանք Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա ցանկացած հարձակմանը
Ամենադիտված