Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանն ու Արցախը կործանումից փրկել դեռ հնարավոր է. Դե՛ռ. Արեգնազ Մանուկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զուգահեռ իրականություններ։ Նման վերտառությամբ գրառում արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում։ 

«Մենք ապրում ենք զուգահեռ իրականություններում։ Կան մարդիկ, ովքեր խելագարվում են ամենօրյա փլուզումներից, ովքեր ամենայն սրությամբ զգում են երկրի գլխին կախված կործանարար պատերազմի վտանգը, ովքեր տեսնում են պետության արագընթաց անկումը, պատրաստ են պայքարել անվտանգ հայրենիք (և ընդհանրապես հայրենիք), իրական խաղաղություն, մեր երեխաների արժանապատիվ ապագան կերտելու համար, և կան մարդիկ, ովքեր բացարձակ անտարբեր են, անտարբեր՝ իրենց անցյալի, ներկայի ու ապագայի նկատմամբ, անտարբեր պետության, հայրենիքի, իրենց ու իրենց երեխաների ճակատագրի նկատմամբ, անգամ անտարբեր՝ տիրող համատարած անտարբերության նկատմամբ։ Նրանց գրավում են միայն Սարյան փողոցում հորդող գինիները, Հրապարակի կուրացնող լույսերը և իշխանական քարոզչամեքենայի կողմից ժողովրդի ուղեղի մեջ սրսկվող հիմարությունները։

Թշնամին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությամբ պատրաստվում է պատերազմի, հայաստանյան իշխանությունները դրան պատասխանում են մայրաքաղաքը տոնական լույսերի մեջ ողողելով՝ այդպիսով մարդկանց կուրացնելով ու նրանց զգոնությունը բթացնելով։ Ի դեպ, մատաղացու գառանն էլ են կուշտ կերակրում՝ մորթելուց առաջ, վզին էլ մի գեղեցիկ կարմիր ժապավեն կապած։

Հայաստանն այս աղետալի ընթացքից փրկվելու և վերջնարդյունքում հաղթանակած դուրս գալու շանս կունենա միայն այն ժամանակ, երբ այս երկու զուգահեռ իրականությունները հատվեն, երբ առաջնորդություն ստանձնած ուժերը զգան անտարբերների զարկերակը, նրանց սթափեցնելու ուղղությամբ գերգրագետ քայլեր ձեռնարկեն և ներգրավեն հայրենիքի պահպանության պայքարին, երբ շատերը գիտակցեն, որ չի կարող լինել իշխանության համար պայքար, եթե չկա Հայաստան պետությունն ընդհանրապես, որ շենշող լույսերը կուրացնող միջոց են՝ չտեսնելու քիչ այն կողմ գտնվող եռապատկված Եռաբլուրը, թշնամու կողմից օկուպացված մեր իսկ տարածքներում մնացած երիտասարդների անթաղ մարմինները, համատարած աղետն ու նվաստացումը, Հայաստան աշխարհի կործանումը։

Անելիք շատ կա, ժամանակն էլ կարճ է։ Եվ ուրեմն՝ բոլորիս իմաստնություն, ազնվություն, համառություն, վճռականություն և անմնացորդ նվիրում։
Հայաստանն ու Արցախը կործանումից փրկել դեռ հնարավոր է։ Դե՛ռ»,-գրել է նա։

ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԴատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքըUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներՄոսկվան նախազգուշացում է հղել ԵրևանինԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան ԱբրահամյանՋուր չի լինի մինչեւ 18:00-նԸնդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից․ պատմության այս օրը (Նոյեմբերի 19)«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՑերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ամենադիտված