ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններ է նախապատրաստում արևելյան ուղղությամբ. Բելառուսի ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն ռազմական գործողություններ է նախապատրաստում արևելյան ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
«Արևելյան ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնելու նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Մենք դա տեսնում ենք և համապատասխան եզրակացություններ անում»,- ասել է Խրենինը «Բելառուսն այսօր»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ Արեւմուտքի «կեղծավոր» պատերազմը շարունակվում է։