Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում խոստացված ազատ տնտեսական գոտին կյանքի չի կոչվում. Civilnet․am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավելին քան երեք տարի առաջ՝ 2019-ի օգոստոսի 29-ին, կառավարությունը որոշեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծել, որը պետք է զբաղվեր լոգիստիկ և արտադրական գործունեությամբ։ ԱՏԳ-ի ժամկետը սահմանվեց 40 տարի և ճանաչվեց ԱՏԳ-ի կազմակերպիչ ընկերությունը, հաղորդում է Civilnet.am-ը:

Ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման միջոցով երկրի տնտեսությունը զարգացնելու նպատակով։ ԱՏԳ-ի կազմակերպիչ և շահագործող ընկերություններն ազատվում են բոլոր տեսակի հարկերից՝ բացառությամբ եկամտային հարկից։

Գյումրում ԱՏԳ-ի նախագծի հեղինակ և կազմակերպիչ ճանաչվել էր «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն, որը կառավարությանը ներկայացրած բիզնես ծրագրով խոստացել էր առաջիկա 10-12 տարիների ընթացքում կառուցել 320 հեկտար տարածքով ազատ տնտեսական գոտի, որն ուղղակի և անուղղակի ավելի քան 56 հազար աշխատատեղ պետք է ապահովեր, ներգրավեր մոտ 540 միլիոն դոլարի արտասահմանյան ուղղակի ներդրումներ և այլն։

Ծրագիրը պետք է իրագործվեր փուլ առ փուլ․ առաջին փուլով 3 տարվա ընթացքում պետության կողմից տրամադրվող 30 հեկտար տարածքի վրա պետք է շինարարություն իրականացվեր և գործարկվեր ազատ տնտեսական գոտին, ընկերությունը 2023-ի դրությամբ մոտ 100 աշխատակից պետք է ունենար։

Ընկերությունը իսրայելական է

«Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ» ընկերությունը, համաձայն պետռեգիստրի տվյալների, ստեղծվել է 2017-ի սեպտեմբերին, բաժնետերերը մշտապես եղել են Իսրայելի քաղաքացիներ և ընկերություններ։

Ընկերության գործունեությունը դադարեցված է, աշխատողներ չկան

Այսօր արդեն Էկոնոմիկայի նախարարության կայքում Գործող ազատ տնտեսական գոտիների ցանկում Գյումրու ԱՏԳ-ն բացակայում է, իսկ համացանցում ԱՏԳ-ի և կազմակերպիչ ընկերության մասին նոր հիշատակումներ չկան։ Ընկերությունը բացակայում է նաև ԱՏԳ-ում շահագործողներին տրվող թույլտվության ռեեստրում։

Համաձայն Պետեկամուտների կոմիտեի ռեգիստրի՝ «Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ» ընկերությունը, որը արդեն իսկ պետք է կառուցած և գործարկած լիներ ԱՏԳ-ի մի մասը, ներկայում դադարեցրել է իր գործունեությունը։

Google Earth-ի արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ ԱՏԳ-ի համար նախատեսված տարածքում որևե հողային աշխատանքներ չեն կատարվել։

#CivilNetCheck-ը կապ հաստատեց ընկերության տնօրեն Հայկ Մաղաքյանի հետ, որը հայտնեց, որ ընկերության գործունեությունը դադարեցված է, իսկ ծրագիրը կասեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ըստ Մաղաքյանի՝ ծրագիրը այլևս չի նախատեսվում գործարկել։

«Պատճառը ավելի շուտ կորոնավիրուսի հետ էր կապված։ 2020-ի սկզբից արդեն, երբ պիտի աշխատանքները պլանավորեինք, համավարակը սկսվեց և շարժը կանգնեց, արդեն հնարավոր չէր գնալ-գալ, մեր դրսի գործընկերները չէին կարողանում գալ։ Քննարկումները կառավարության հետ կանգնեցին, հետո պատերազմը սկսվեց։ Ծրագրի մեկնարկ չի նախատեսվում»,- պարզաբանեց Մաղաքյանը։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ կառավարության համապատասխան որոշումից հետո ընկերության ներկայացրած պատճառաբանությունների հետևանքով պայմանագիրը չի կնքվել: «Ներկայում քննարկվում է ստեղծված գոտու հետագա կարգավիճակի հարցը»,- նշված է նախարարության գրության մեջ:

«Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութըՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Եվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՀացիկ գյուղում «Ford» է այրվել Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից հեռախոս օգտագործելու պատճառով Բելգիայի հայտնի հայերը. հայ մարզիչը մեծ պատիվ կհամարի ՀՀ-ի հավաքականը մարզելու հնարավորությունը Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Մոսկվան դեմ է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության շուրջ գագաթնաժողովի կազմակերպմանը Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի արտգործնախարար Մուշի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներին Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքեր սահմանելու իրավական հիմքեր չկան. ՄԱԿ ՖԻԴԵ-ն Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում ՀՀ-ն տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ 7 մեքենայի մասնակցությամբ վթար՝ ԵրևանումՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սիրիային անկախության 80-ամյակի առթիվ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից ԱդրբեջանՓրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Երկար ժամանակ գազ չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … պիջակ«Մարկեդոնով. Ռուսաստանը հետաքրքրված է բարեկամական Հայաստանով»«Ինչպես է Փաշինյանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի փախստականներին վերածում քաղաքական վտարանդիների» «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը․ պատմության այս օրը (17 ապրիլ)Հայտնի է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան պատճառըԵվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ռուբլին սկսեց արժևորվելԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Մինչև 20:00-ն ջուր չի լինելու․ ջուր հավաքեքՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր-ՊետրոսյանըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը
Ամենադիտված