ԱՀԿ-ն գործածությունից հանել է «Կապիկի ծաղիկ» արտահայտությունը՝ ռասիստական ակնարկների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ գործակալությունը կսկսի օգտագործել «monkeypox» տերմինը «Կապիկի ծաղիկ» բառի փոխարեն, ասվում է ԱՀԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հիվանդությանը վերագրել նոր տերմին՝ կապված հասարակության մեջ «ռասիստական և խարանիչ հայտարարությունների» տարածման հետ։ Սակայն առայժմ մեկ տարվա ընթացքում երկու տերմիններն էլ կկիրառվեն միաժամանակ, քանի դեռ «Կապիկի ծաղիկ» հասկացությունը դուրս չի եկել։ «Տերմին ընտրելիս՝ փորձագետները նշել են «գիտական իրագործելիությունը, ներկայիս օգտագործման աստիճանը, տարբեր լեզուներով արտասանությունը և օգտագործման հեշտությունը», ինչպես նաև աշխարհագրական կամ կենդանաբանական հղումների բացակայությունը»,-ասվում է ԱՀԿ հաղորդագրության մեջ: